ՀՀ ՔԿ գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների ուղղությունները
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության վերաբերյալ հանրությանն իրազեկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) պաշտոնական կայքի և «ֆեյսբուք» սոցիալական կայքի Կոմիտեի պաշտոնական էջի միջոցով:
2. Սահմանել Կոմիտեի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների հետևյալ ուղղությունները.
1) Կոմիտեի գործառույթներից բխող աշխատանքների պարբերական լուսաբանում.
ա. քրեական վարույթների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվության մասով պարբերաբար հաղորդագրությունների պատրաստում և տարածում, այդ թվում՝ նաև ըստ անհրաժեշտության տեսանյութերի պատրաստում,
բ. քրեական վարույթների լուսաբանման շրջանակներում տարբեր լրատվամիջոցների, համապատասխան ուղղվածություն ունեցող մասնագիտացված հաղորդաշարերի և լրագրողների հետ համագործակցություն.
2) Կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ նշանակալի աշխատանքային հանդիպումների, քննարկումների, խորհրդակցությունների, սեմինարների և այլ միջոցառումների լուսաբանում.
ա. Կոմիտեում առավել կարևոր աշխատանքային հանդիպումների, խորհրդակցությունների, քննարկումների և այլ միջոցառումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության տեսանյութերի պատրաստում և տարածում,
բ. Կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ այլ վայրերում կայացած՝ առավել կարևոր միջոցառումների մասին տեղեկատվական անդրադարձերի ապահովում.
3) Կոմիտեի աշխատանքների առավել ընդգրկուն լուսաբանման, հանրությանն առավել համակողմանի տեղեկություններ տրամադրելու նպատակով՝ Կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տարբեր ձևաչափերով հարցազրույցների կազմակերպում.
ա. Կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ Կոմիտեի համար առավել կարևոր կամ հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ որոշակի պարբերականությամբ հարցազրույցների կազմակերպում, ինչպես տեսանկարահանումների, այնպես էլ տեքստային տարբերակներով՝ ապահովելով դրանց լայն տարածումը տարբեր լրատվամիջոցներով,
բ. հանրային կարևորություն ներկայացնող տարբեր հարցերի շրջանակներում կլոր-սեղանների և այլ ձևաչափերով քննարկումների կազմակերպում.
4) Կոմիտեի տեղեկատվական գործիքակազմի շարունակական կատարելագործում.
ա. Կոմիտեի պաշտոնական կայքի, «ֆեյսբուք» սոցիալական կայքի Կոմիտեի պաշտոնական էջի պարբերական մշտադիտարկում,
բ. Կոմիտեի պաշտոնական կայքի, «ֆեյսբուք» սոցիալական կայքի Կոմիտեի պաշտոնական էջի կատարելագործման նպատակով շարունակական քննարկումների կազմակերպում՝ Կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների մասնակցությամբ.
5) Տեղեկատվության ազատության ոլորտում իրականացվող աշխատանքների պարբերական արդիականացման նպատակով լրատվամիջոցների և այլ հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) հետ համագործակցություն.
ա.լրատվության ոլորտում մասնագիտացված տարբեր հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարբեր ձևաչափերով շարունակական համագործակցություն.
բ. լրատվամիջոցների հետ համատեղ միջոցառումների իրականացման ձևաչափերի խրախուսում,
գ. հարթակների կիրառմամբ՝ համատեղ միջոցառումների հաճախակի իրականացում.
6) Կոմիտեի և լրատվամիջոցների միջև առավել սերտ կապեր հաստատելու, հանրային կարևորություն ունեցող հարցերին մասնագիտական համակողմանի պատասխաններ տրամադրելու և ապատեղեկատվության տարածումը բացառելու նպատակով մամուլի ասուլիսների պարբերական կազմակերպում.
7) տեղեկատվության լուսաբանման աշխատանքների կատարելագործում.
ա. պատրաստվող և տարածվող պաշտոնական հաղորդագրությունների, տեքստերի վերլուծությունների իրականացում և դրանց որակի կատարելագործման ապահովում,
բ.պատրաստվող տեսանյութերի որակական հատկանիշների վերլուծությունների իրականացում և տեխնիկական միջոցների կատարելագործում, նորարարական մոտեցումների ներդրում,
գ. Կոմիտեի պաշտոնական կայքում տեղեկատվության մատչելիության ապահովում.
8) պետական այլ մարմինների` տեղեկատվական ոլորտի համար պատասխանատու պաշտոնատար անձանց և Կոմիտեի ստորաբաժանումների միջև համագործակցություն.
ա. փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հնարավորությունների համակողմանի քննարկման նպատակով՝ պետական այլ մարմինների լրատվական ծառայությունների հետ համագործակցության ակտիվացում.
բ. տեղեկատվության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով Կոմիտեի ստորաբաժանումների միջև համագործակցության ակտիվացում.
9) Նյութատեխնիկական միջոցների վերազինում և ծառայողների վերապատրաստումներ.
ա.տեղեկատվության ոլորտի աշխատանքների կազմակերպման համար կիրառվող նյութատեխնիկական միջոցների հնարավորությունների շարունակական ուսումնասիրության և դրանց հագեցման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում.
բ. հասարակայնության հետ կապերի ապահովման աշխատանքների կատարման նպատակով Կոմիտեի գործունեության լուսաբանում և զանգվածային լրատվության միջոցների հետ կապված աշխատանքներ իրականացնող ծառայողների պարբերական վերապատրաստումների ապահովում:
3. Սույն հրամանի դրույթները կիրառել՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական և ծառայողական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:
4. Կոմիտեի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները համակարգված կազմակերպելու նպատակով՝ քրեական վարույթների և (կամ) Կոմիտեի գործառույթների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լրատվամիջոցներին, համապատասխան ուղղվածություն ունեցող մասնագիտական հաղորդաշարերին և լրագրողներին իրականացնել բացառապես Կոմիտեի արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչության, ինչպես նաև Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի գիտությամբ:
5. Սույն հրամանի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված ուղղությունների պատասխանատու նշանակել՝ Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարին, իսկ 4-րդ, 7-րդ և 9-րդ ենթակետերով՝ արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչության պետին:
6. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին, Կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին: