-
28.09.23, 12:30«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱվարտվել է ԵՊԲՀ հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, փողերի լվացման դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
-
27.09.23, 11:40Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս, նրա դստերն ու որդուն. նախաքննությունն ավարտվել էԱվարտվել է Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը:
-
26.09.23, 15:55Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրեական վարույթՁեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզելու նպատակով:
-
26.09.23, 11:42Հովիվը ձերբակալվել է՝ «Ամբերդ» ամրոցի մոտ մեկ այլ հովվի սպանության կասկածանքովՈսկեհատ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հովիվներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանել է մեկ այլ հովվի:
-
25.09.23, 17:40ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՄի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածել են ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը:
-
24.09.23, 16:40Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մեղադրանքերով կալանավորվել է 26 անձՍեպտեմբերի 24-ի ժամը 16:00-ի դրությամբ միջնորդությունները դատարանների կողմից ամբողջությամբ բավարարվելու արդյունքում կալանավորվել է 26 անձ։