Թափուր հաստիքներ
04.04.19, 12:40

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հայտարարություն` ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի ընթացքի մասին պատմող քրեական քրոնիկոնների, տեսաֆիլմերի, տեսանկարահանումն ու մոնտաժն ապահովելու համար փորձագետ ներգրավելու վերաբերյալ.

1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Կոմիտեի և դեպարտամենտի տեղեկատվական բազայի ստեղծման և համալրման աշխատանքների իրականացում, Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների մասնակցությամբ միջոցառումների լուսանկարահում, Կոմիտեում տեղի ունեցող իրադարձությունների լուսա և տեսանկարահանում, Կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի ընթացքի մասին պատմող քրեական քրոնիկոնների, տեսաֆիլմերի, տեսանկարահանում և մոնտաժ, Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվող լուսանկարների մշակում:

2. Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 6 ամիս:

3. Փորձագետի պարտականությունները՝

3.1 Կոմիտեի և դեպարտամենտի տեղեկատվական բազայի ստեղծման և համալրման աշխատանքների իրականացում.
3.2 Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների մասնակցությամբ միջոցառումների լուսանկարահում.
3.3 Կոմիտեում տեղի ունեցող իրադարձությունների լուսա և տեսանկարահանում.
3.4 Կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի ընթացքի մասին պատմող քրեական քրոնիկոնների, տեսաֆիլմերի, տեսանկարահանում և մոնտաժ.
3.5 Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվող լուսանկարների մշակում.
3.6 Ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

· Հեռուստաօպերատորի որակավորման աստիճան.
· Օտար լեզվի իմացություն.

5. Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք

6. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 12.04.2019թ.
 
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

· դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
· անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային        գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրություն,
· կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
· լուսանկար 1 հատ՝ 9x12,1 հատ՝ 3x4 չափսի:

9. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ, հեռ. 011 880 119/: