-
02.08.21, 11:11Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Պարգև Մարգարյանի մահվան դեպքի առթիվՀայտնաբերվել է զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգև Մարգարյանը՝ աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով:
-
29.07.21, 08:36Ավագ լեյտենանտը մարմնական վնասվածք է ստացել hակառակորդի կողմից արձակված կրակոցից. հարուցվել է քրեական գործԱդրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ. մարտական դիրքում հրազենային վնասվածք է ստացել ավագ լեյտենանտ Հ.Ս.-ն:
-
28.07.21, 12:36Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով Ադրբեջաի ԶՈւ մի խումբ զինծառայողներ բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ:
-
27.07.21, 07:52Նոր մանրամասներ՝ զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան գործովՊարզվել է, որ Սարգիս Գրիգորյանը, կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:
-
27.07.21, 06:29Պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքներըՊԲ N զորամասի կրակային դիրքում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:
-
24.07.21, 06:21Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային մարմնական վնասվածքներ են ստացելՀրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:
-
20.07.21, 08:13Երասխ համայնքի ղեկավարը բեկորային վնասվածք է ստացելԵրասխ գյուղի վարչական շրջանի ղեկավարը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:
-
20.07.21, 08:01Լեյտենանտը կալանավորվեցԺամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել:
-
19.07.21, 07:29Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործՊարտադիր ժամկետային զինծառայողը գլխի շրջանում հրազենային վնասվածքն ստացել է զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից:
-
14.07.21, 13:11Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվՄարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել. վերջինս մահացել է՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
-
10.07.21, 13:26Մահվան ելքով ավտովթար՝ Երասխ֊Երևան ավտոմայրուղում (տեսանյութեր, լուսանկարներ)Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմնագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
-
22.06.21, 13:02Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին (տեսանյութ, լուսանկարներ)Հանգստի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշներին և կողաշրջվել: