Հայտարարություններ
27.03.23, 06:13

Հայտարարություն՝ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2024 թվականի պետական բյուջեի հայտերի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 6-ին, ժամը 12:00-ին նախատեսվում է իրականացնել 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2024 թվականի պետական բյուջեի հայտերի` ՀՀ քննչական կոմիտեի  մասով ակնկալվող ֆինանսական հատկացումների նախագծերի հանրային քննարկում և Կոմիտեի իրավասության ոլորտում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում մասնակցելու հիշյալ քննարկմանը:

Միաժամանակ հայտնվում է, որ հիշյալ նախագծերը տեղադրված են Կոմիտեի պաշտոնական կայքէջում (www.investigative.am):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 011 880 105 հեռախոսահամարով կամ համապատասխան առաջարկություններ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (մինչև 05.04.2023թ.):