Հայտարարություններ
24.05.20, 07:41

Հայտարարություն՝ ՀՀ ՔԿ դեպարտամենտի Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է պետական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային բաժնի  (այսուհետ՝ Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիրը՝ 93-ՔԿ–4.1-23).

* Բաժնի առաջատար մասնագետն իրականացնում է  Կոմիտեի իրեն հանձնարարված ստորաբաժանմանն (այսուհետ՝ Ստորաբաժանում) ուղղված /մտից/ և Ստորաբաժանումից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման,  հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքներ, մասնակցում է Ստորաբաժանման փաստաթղթային սպասարկման ապահովման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետության, գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությանը, իրականացնում է Ստորաբաժանման արխիվի վարման աշխատանքները.


Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

* առնվազն միջնակարգ կրթություն.
* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին»  Կոմիտեի նախագահի հրամանների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման հնարավոր ժամկետն է՝ հիմնական աշխատողի վերադարձը.
*աշխատավարձի չափը՝ 111.115 դրամ:

Դիմող քաղաքացիները պետք է ՀՀ քննչակն կոմիտեի ներկայացնեն.

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք`  նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
* անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 27.05.2020թ.:
ՀՀ  քաղաքացիները Դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected] հասցեին: