ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
14.06.18, 05:48

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում մշտապես գործող փորձաքննական հանձնախմբեր ստեղծելու մասին» թիվ 60-Լ հրամանում լրացում կատարելու մասին

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 
 
 
 
 
Հրամանը՝

 

 

 

ք.Երևան, 14.06.2018թ.,73-Լ  

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝




1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում մշտապես գործող փորձաքննական հանձնախմբեր ստեղծելու մասին» թիվ 60-Լ հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարչական շրջանների քննչական բաժիններում, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժիններում ստեղծել մշտապես գործող հանձնախմբեր՝ բաղկացած երեք ծառայողից, հանձնախմբի նախագահ՝ քննչական բաժնի պետի տեղակալ, անդամներ՝ քննչական կոմիտեի դեպարտամենտի տարածքային բաժնի պետ,  քննչական կոմիտեի դեպարտամենտի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ:»:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

       

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`   Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ