ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
29.01.20, 07:29

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
Հրաման՝ 


11.11.2015թ. 115-Լ
Ինկորպորացիա առ 29.01.2020թ. N 17-Լ




 
 
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ոչ գաղտնի փաստաթղթաշրջանառության աշխատանքների միասնականությունն ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
 
 

 

Հրամայում եմ՝




1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում օգտագործվող մատյանների, դրանց  շապիկների, քաղաքացուն տրամադրվող ստացագրի և ձևաթղթերի ձևերը՝ համաձայն հավելված N 2-ի: (2-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին: (3-րդ կետը փոփ. 30.05.2019. N 77-Լ)

4.   Սույն հրամանն ուղարկել  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային և տարածքային  ստորաբաժանումների պետերին: (4-րդ կետը փոփ. 30.05.2019. N 77-Լ)

 

            Ա.Գ.Հովսեփյան


 

                                                           Հավելված N 1
Հայաստանի  Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                    «11» 11.  2015թ.
                                                                                                            թիվ 115-Լ  հրամանի

 


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական Կոմիտեում (այսուհետ` Կոմիտե)  և Հայաստանի Հանրապետության քննչական Կոմիտեի դեպարտամենտում (այսուհետ` Դեպարտամենտ) ոչ գաղտնի փաստաթղթերն ընդունելու, գրանցելու, հաշվառելու, մշակելու, համակարգելու, հասցեատիրոջը ներկայացնելու, կազմելու, բազմացնելու, ըստ պատկանելության առաքելու, պահպանելու, դրանք արխիվ հանձնելու համար նախապատրաստելու, ինչպես նաև փաստաթղթերի քննարկման ժամկետների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2.Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդնումից հետո  Կոմիտեում, Դեպարտամենտում, ինչպես նաև այլ պետական մարմինների հետ (բացառությամբ այն պետական մարմինների, որտեղ ներդրված չէ համակարգը կամ այն ժամանակավորապես չի գործում)   իրականացվում է էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով կատարված ցանկացած գործողություն (հաշվի առնելով դրա առանձնահատկությունները) համարժեք է սույն կարգով նախատեսված թղթային տարբերակով իրականացված փաստաթղթաշրջանառությանը:

3.Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N626 որոշմամբ հաuտատված հրահանգի պահանջներին համապատաuխան:

4.Կոմիտեում գործավարությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին,  սույն կարգին և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկման, ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի տրամադրման և ընդունման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կոմիտեի նախագահի կողմից հաստատված կարգով:

6.Գործավարությունն իրականացվում է հայերենով: Օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների, պետական այլ կառույցների և անձանց հետ գրագրությունը, որպես կանոն, իրականացվում է ռուսերենով կամ անգլերենով:  

7.Գործավարությունը կազմակերպում է Դեպարտամենտը` ի դեմս կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների  պետերի, ինչպես նաև դրանց ծառայողների, Կոմիտեի ստորաբաժանումներին ամրակցված համապատասխան պետական ծառայողների (այսուհետ՝ համապատասխան պետական ծառայող), ովքեր պատասխանատվություն են կրում գործավարության միասնական և պատշաճ իրականացման համար: Գործավարությունը համակարգում է Դեպարտամենտի ընդհանուր բաժնի պետը:

8. Կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների պետերը վերահսկողություն են իրականացնում  համապատասխան պետական ծառայողների նկատմամբ, ինչպես նաև Կոմիտեի գլխավոր քարտուղարին են ներկայացնում առաջարկություններ գործավարության կատարելագործման ուղղությամբ: (8-րդ կետը փոփ. 30.05.2019. N 77-Լ)

9. Համապատասխան պետական ծառայողները պատասխանատվություն են կրում սույն կարգով սահմանված պարտականությունների կամ վերադասի այլ հանձնարարությունների պատշաճ կատարման համար:

10. Կոմիտեի, ինչպես նաև Դեպարտամենտի ծառայողները պատասխանատվություն են կրում իրենց ստացած փաստաթղթի  պահպանման, քննարկման և կատարման ժամկետների, ինչպես նաև սույն կարգով նախատեսված ընթացակարգերի պահպանման համար:

10.1 Կոմիտեի կամ Դեպարտամենտի ծառայողի աշխատանքից ազատվելու, ժամանակավոր բացակայության` արձակուրդի, երկարատև անաշխատունակության, գործուղման, ինչպես նաև իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում, նրա մոտ գտնվող բոլոր փաստաթղթերն արձանագրությամբ փոխանցվում են վերադասին, իսկ էլեկտրոնային  փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրված փաստաթղթերը՝ էլեկտրոնային համակարգով:
Քրեական գործերը և նյութերը փոխանցվում են զեկուցագրով կամ հանձնման-ընդունման ակտով: (10.1-ին կետը լրաց. 14.12.2017. N 175-L)

10.2. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կամ ստորաբաժանման պետի լիազորությունների դադարեցման դեպքում մարմնում կամ ստորաբաժանումում գտնվող  փաստաթղթերը, քրեական գործերը և նյութերը փոխանցվում են հանձնման-ընդունման ակտով՝ Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովով: Դեպարտամենտի տարածքային ստորաբաժանման պետի լիազորությունների դադարեցման դեպքում փաստաթղթերի փոխանցումը հանձնման-ընդունման ակտով իրականացվում է Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով ստեղծված հանձնաժողովով: (10.2-րդ կետը լրաց. 14.12.2017. N 175-L, փոփ. 30.05.2019. N 77-Լ)

11. Փաստաթղթի կորստի մասին անմիջապես զեկուցագրով տեղեկացվում է վերադասին:

12. Պաշտոնական կամ ոչ պաշտոնական եղանակով ստացված փաստաթուղթը միայն գրանցվելուց հետո է համարվում պաշտոնապես ընդունված փաստաթուղթ (այսուհետ` փաստաթուղթ), որից հետո այն կարող է տրվել կամ ուղարկվել միայն այն անձին (անձանց), ում հասցեագրված է, ինչպես նաև, ելնելով պաշտոնեական պարտականություններից, այդ փաստաթղթի հետ անմիջական առնչություն ունեցող այլ անձանց:

13.Կոմիտեի և Դեպարտամենտի ծառայողներին արգելվում է փաստաթղթի հետ աշխատել աշխատատեղ  չհանդիսացող վայրերում, բացառությամբ` Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների,  Կոմիտեի գլխավոր քարտուղարի գրավոր կամ բանավոր թույլտվության: Արգելվում է նաև ծառայողական բնույթի տեղեկատվությունն օգտագործել ոչ ծառայողական նպատակով: (13-րդ կետը  փոփ. 30.05.2019. N 77-Լ)

14. Փաստաթղթին կամ դրա պատճենին այլ անձի (անձանց) ծանոթացնելը, հանձնելը կամ դրանց վերաբերյալ տեղեկանքներ տալը, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգով:

15.Գործավարության մատյանների (այսուհետ` մատյան) շապիկների վրա նշվում են Կոմիտեի համապատասխան մարմնի կամ ստորաբաժանման, Դեպարտամենտի համապատասխան  ստորաբաժանման անվանումը, սկսելու և ավարտելու ամսաթիվը, հատորի համարը, թերթերի քանակը, պահպանման ժամկետը, պահպանման ժամկետի իրավական հիմքը (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 1): (15-րդ կետը փոփ. 29.01.2020թ. N 17-L)

16. Մատյանը պետք է կարված լինի, իսկ թելերի հանգույցը վերջին էջում սոսնձված Դեպարտամենտի  Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիքը կրող թղթի տակ՝ էջերի քանակով, որի վրա ստորագրում է ց հետո փակ վիճակում հանձնվում է հասցեատիրոջը: (36-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)


37. «Անձամբ» մակագրությամբ ծրարները հասցեատիրոջ կողմից համապատասխան պետական ծառայողին վերադաԿոմիտեի գլխավոր քարտուղարը: (16-րդ կետը  փոփ. 30.05.2019. N 77-Լ, 29.01.2020թ. թիվ 17-Լ)


17. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը բացվում են նոր մատյաններ: Առանձին դեպքերում գրառումները կարող են շարունակվել նախորդ տարվա մատյանների ազատ հատվածում, եթե ազատ հատվածը կազմում է մատյանի առնվազն 35 տոկոսը: Վերջինիս դեպքում ընթացիկ գրանցումների հատվածը նախորդ տարվա գրանցումների հատվածից սահմանազատվում է մեկ թերթ բաց թողնելով, որտեղ փաստաթղթերի անցումն սկսվում է մեկ թվից և շարունակվում է աճողական հերթականությամբ: (17-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

18. Մատյանը սխալ լրացնելու դեպքում համապատասխան պետական ծառայողը գրիչով ջնջում է սխալը և ուղղումը կատարելուց հետո ստորագրում՝ միաժամանակ նշելով իր անվան առաջին տառը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև՝ ուղղում կատարելու ամսաթիվը: (18-րդ կետը փոփ. 29.01.2020թ. N 17-L)

19. Գործավարությունն իրականացնելու նպատակով թղթակցությունը բաշխելու համար Կոմիտեի նախագահին, նրա տեղակալներին, Կոմիտեի մարմիններին, ստորաբաժանումներին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին, Կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալներին, Դեպարտամենտի ստորաբաժանումներին, ինչպես նաև  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված հանձնաժողովներին, խորհրդակցական մարմիններին  առանձին պաշտոնատար անձանց տրվում են դասիչներ: (19-րդ կետը  փոփ. 30.05.2019. N 77-Լ)

20. Դասիչը թվային կոդ է, որը հատկացնում կամ փոխում է Կոմիտեի գլխավոր քարտուղարն իր հրամանով` Դեպարտամենտի ընդհանուր բաժնի պետի ներկայացմամբ: (20-րդ կետը  փոփ. 30.05.2019. N 77-Լ)

 

2. ՓԱՍՏԱԹՂԹԻ  ԸՆԴՈՒՆՈՒՄԸ,  ԳՐԱՆՑՈՒՄԸ  ԵՎ  ՄՇԱԿՈՒՄԸ

 
21. Փաստաթղթի ընդունում նշանակում է` պաշտոնական կամ ոչ պաշտոնական եղանակով ստանալ կամ վերցնել փաստաթուղթ` հետագա գրանցման համար:
Փաստաթուղթը համարվում է պաշտոնական եղանակով ընդունված, եթե այն ընդունվել է փոստային կապով, նամակների արկղով, էլեկտրոնային (պաշտոնական էլեկտրոնային փոստով, պաշտոնական ինտերնետային կայքով կամ էլեկտրոնային այլ եղանակներով) կամ ֆաքսիմիլային կապով:

22.Փաստաթղթի ընդունումը համարվում է ոչ պաշտոնական՝ քաղաքացիներից, կազմակերպություններից ստացվող գրագրությունները, դիմումները, բողոքները և այլ փաստաթղթերն առձեռն ընդունելու դեպքում: Կոմիտեի կենտրոնական մարմին, Կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումներ առձեռն գրագրություն ներկայացնողի պահանջով՝ անցագրային բաժնում լրացվում է ստացագիր՝ համապատասխան ձևակերպմամբ  (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 2), որը տրվում է գրագրություն ներկայացնողին: Ստացագրերը անցագրային բաժին են ուղարկվում ընդհանուր բաժնից:
Կոմիտեի մյուս մարմիններում կամ ստորաբաժանումներում ստացագիրը լրացվում է Կոմիտեի դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման համապատասխան ծառայողի կողմից: (22-րդ կետը խմբ. 29.01.2020թ. N 17-Լ)

23.Դեպարտամենտի ստորաբաժանումներում թղթային կրիչի վրա ընդունված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունը (բացառությամբ Մալբրի էլեկտրոնային համակարգով ստացված փաստաթղթերի) գրանցվում է Դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումների «Ստացված փաստաթղթերի գրանցման» մատյանում (այսուհետ` մուտքի գրանցման մատյան) (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 3), իսկ դիմումները՝ «Դիմումների գրանցման»  մատյանում (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 4): (23-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ, 29.01.2020թ. N 17-L)

23.1 Գրությամբ ստացված դիմումների դեպքում «Դիմումների գրանցման» մատյանի 1-ին սյունակում հերթական համարից հետո նշվում են «գդ» տառերը: (23.1-ին կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ, փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

24. Թղթային կրիչով ստացված փաստաթղթերից (բացառությամբ սույն կարգի 26-րդ կետում նշվածների), Մալբրի էլեկտրոնային համակարգ ներմուծելու նպատակով, էլեկտրոնային եղանակով պատճենահանվում են ուղեկցական կամ հիմնական փաստաթուղթը և առդիր փաստաթղթերը: Համապատասխան պետական ծառայողը փաստաթղթի այն տվյալները, որոնք անհրաժեշտ են համակարգչային մուտքագրման համար և դրա էլեկտրոնային պատճենը (սքանը) համակարգչային ծրագրի միջոցով ներմուծում է Մալբրի էլեկտրոնային համակարգ: (24-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ)

25. Էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է համակարգչային շտեմարան ներմուծող համապատասխան պետական ծառայողը: Ըստ անհրաժեշտության` փաստաթղթի էլեկտրոնային պատճենի իսկությունը կարող է հավաստվել այն ստորագրած պաշտոնատար անձի կողմից: (25-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ)

26. Մալբրի էլեկտրոնային համակարգ չեն ներմուծվում թղթային կրիչով ստացված պահանջագրերը, անձնական գործերը և դրանց բաղադրիչները, քրեական գործերը, նյութերը և դրանց բաղադրիչները, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դիմումները(հաղորդումները): (26-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ)

27.Չի թույլատրվում ընդունված և գրանցված փաստաթղթի բնագրային տեքստում կամ էլեկտրոնային պատճենում որևէ նշում կամ փոփոխություն կատարել:

28. Փաստաթուղթը գրանցվում է աշխատանքային ժամերին: (28-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ)

29. Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին փաստաթուղթ ստանալու դեպքում ստացողը հաջորդ աշխատանքային օրվա սկզբում այն ներկայացնում է գործավարության մատյանը վարող ծառայողին, ով ուղեկցական գրության (գրության) վրա հանձնողի կողմից հանձնելու մասին նշված օրվա և ժամի հիման վրա՝ մուտքի գրանցման մատյանում կատարում է համապատասխան գրառում՝ նշելով մուտքի փաստացի օրը և ժամը, հանձնողի պաշտոնը   և ազգանունը, ինչը   նույն   սյունակում հավաստվում է ստացողի (հերթապահ քննիչի) ստորագրությամբ: Ուղեկցական գրության (գրության) վրա դրվող մուտքի դրոշմակնիքում նշվում է ստացման փաստացի օրը:
Արգելվում է մուտքի գրանցման մատյանը հանձնել հերթապահ քննիչին: (29-րդ կետը փոփ. 13.10.2017 N 147-Լ, 29.01.2020թ. N 17-L)

30. Ընդհանուր բաժնի պետի կողմից՝ ընդունված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում կամ տեքստից ազատ տեղում դրվում է մուտքի դրոշմակնիք: Մուտքի դրոշմակնիքը և ստացման ամսաթիվը դնելուց հետո, փաստաթղթերը ընդհանուր բաժնի պետի կողմից հանձնվում են ընդհանուր բաժնի համապատասխան պետական ծառայողներին՝ յուրաքանչյուրին ըստ նրա կողմից կատարված աշխատանքի բաժանման՝ սույն կարգի 48-50-րդ կետերով նախատեսված գործողությունները կատարելու համար: (30-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ)

31. (կետն ուժը կորցրել է 14.12.2017 N 175-Լ)


32.Ընդհանուր բաժնում գրանցված փաստաթուղթը Կոմիտեի մարմիններում, ստորաբաժանումներում կամ Դեպարտամենտի ստորաբաժանումներում ստանալուց հետո համապատասխան պետական ծառայողը նորից մուտքագրում է և տալիս հետագա ընթացքը լուծելու` սույն կարգի համաձայն, իսկ նոր մուտքի գրանցման համարը, ամսաթիվը նշվում են ընդհանուր բաժնի դրած մուտքի դրոշմակնիքի ներքևի կամ կողմնային մասում:

33. Դրոշմակնիքի վրա գրված մուտքի գրանցման հերթական համարը, անհրաժեշտության դեպքում ամսաթիվը տվյալ փաստաթղթի մտից համարն է: (33-րդ կետը լրաց. 16.09.2016 N 47-Լ)

34. Օտար լեզվով ստացված փաստաթղթերը (բացառությամբ՝ քրեական գործերի, նյութերի և դրանց բաղադրիչների) մուտքի գրանցման մատյանում գրանցվելուց հետո, Կոմիտեի նախագահին, տեղակալներին և Կոմիտեի գլխավոր քարտուղարին ներկայացնելուց առաջ դրանց բովանդակության թարգմանության համար տրամադրվում է Դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանմանը: Թարգմանությունը կատարվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Թարգմանությունը ստանալուց հետո ընդհանուր բաժնի մուտքի գրանցման մատյանի համապատասխան սյունակներում լրացվում է փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությունը, որից հետո այն հանձնվում է համապատասխան հասցեատիրոջը՝ հետագա ընթացքը որոշելու համար: (34-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ, 30.05.2019. N 77-Լ, 29.01.2020թ. թիվ 17-Լ)

35.Գրանցման համար ընդունված բոլոր ծրարները բացվում են՝ բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից:

36.«Անձամբ» մակագրությամբ ծրարի վրա դրվում է մտից համար, մուտքի գրանցման մատյանում լրացվում են ծրարի հեղինակի և հասցեատիրոջ տվյալները, որիրձնելու դեպքում ծրարի մտից համարը դրվում է ծրարում գտնվող փաստաթղթի վրա և սույն կարգի համաձայն ընթացք է տրվում:

38. Թղթակցությունը ստացողը պարտավոր է թղթակցությունն ստանալիս կամ ծրարը բացելիս ստուգել փաստաթղթի (փաստաթղթերի) առկայությունը (ներառյալ` հավելվածները), առդիր թերթերի քանակը, առանձին դեպքերում` համեմատել դրանք ծրարի վրա նշված տվյալների հետ:

39.Փաստաթղթի թերթերը կամ դրան կցված առդիր նյութերը համարվում են մեկ փաստաթուղթ, և տրվում է մեկ մտից համար:

40.Փաստաթղթի կամ առդիր նյութերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է արձանագրություն` 2 օրինակից, որը ստորագրում է համապատասխան պետական ծառայողը և նրա անմիջական վերադասը: Արձանագրության մեկ օրինակը մնում է համապատասխան պետական ծառայողի մոտ, որը կցվում է փաստաթղթի պատճենին, իսկ երկրորդը փաստաթղթի հետ ուղարկվում է ծրարն ուղարկողին: 

41.Ծրարում սխալմամբ դրված փաստաթուղթը նոր ծրարով ուղարկվում է ուղարկողին` կցելով նաև այն ծրարը, որով ստացվել է փաստաթուղթը: Այդ մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկացվում է ծրարն ուղարկողին կամ փաստաթղթի հեղինակին: (41-րդ կետը փոփ. 13.10.2017 N 147-Լ)

42.Մուտքագրված փաստաթղթի կրկնօրինակն ընդունելու դեպքում մուտքի դրոշմակնիք է դրվում կրկնօրինակի վրա և լրացվում է առաջին անգամ մուտքագրված փաստաթղթի համարը, վերին աջ անկյունում նշվում «կրկնօրինակ բառը, որից հետո հանձնվում է նախորդին կցելու համար:
(42-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ)

43. (կետն ուժը կորցրել է 16.02.2017 N 20-Լ)

44.Ծրարը, որով ստացվել է փաստաթուղթը, պահպանվում և փաստաթղթերին կցվում է այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողին կամ նրա հասցեն, կամ եթե ծրարի վրայի փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման և ստացման ժամանակը որոշելու համար:

45. (45-րդ կետը ուժը կորցր. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

46.Թղթակցությամբ, առանց ուղեկցական փաստաթղթի, նյութ կամ գործ (անձնական, քրեական), ինչպես նաև դրանց առնչվող իրեղեն ապացույցներ ստանալու դեպքում չի ընդունվում և չի գրանցվում: Այն վերադարձվում է ուղարկողին:
Առանց ուղեկցական փաստաթղթի ստացված շնորհավորական նամակներն ու հրավիրատոմսերը, գովազդային տեղեկատվությունը մուտքագրման, դրոշմակնքման ենթակա չեն:
Սույն կետում նշված ուղեկցական փաստաթղթով ստացված փաստաթղթերը մուտքագրվում են ընդհանուր կարգով:

46.1 Յուրաքանչյուր նյութ կամ քրեական գործ ընդունվում է մեկ ուղեկցական գրությամբ: Հակառակ դեպքում՝ այն չի ընդունվում և չի գրանցվում, այլ վերադարձվում է ուղարկողին:
(46.1-ին կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ)

47. Նյութի կամ գործի (անձնական, քրեական) ուղեկցական փաստաթղթում պարտադիր նշվում է տվյալ գործի թերթերի և առկա իրեղեն ապացույցների փաթեթների քանակը: Նշված պայմանները չպահպանելու դեպքում այն չի ընդունվում և չի գրանցվում, այլ վերադարձվում է ուղարկողին:
(47-րդ կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ)

48.Փաստաթուղթը ստանալուց հետո համապատասխան պետական ծառայողի կողմից ենթարկվում է նախնական մշակման: (48-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ)

49.Նախնական մշակման ընթացքում համապատասխան պետական ծառայողը գրանցված փաստաթուղթն առանձնացնում է ըստ հասցեատիրոջ, միաժամանակ ճշտում է, թե տվյալ փաստաթուղթն ինչ նախապատմություն ունի, այդ թվում` փաստաթղթում նշված անձի կամ փաստաթղթի հեղինակի կողմից ներկայացրած նույնաբովանդակ փաստաթուղթ գրանցվել է, թե` ոչ, դրանց վերաբերյալ վարույթ, նյութ կամ գործ (անձնական, քրեական)  առկա է, թե` ոչ, եթե այդպիսիք կան, ապա դրանք տվյալ պահին որ պաշտոնատար անձի քննարկմանն են հանձնված, ինչից ելնելով` փաստաթուղթը որ պաշտոնատար անձի կատարմանը պետք է հանձնվի: (49-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ)

50.Փաստաթղթի նախապատմության առկայության դեպքում համապատասխան պետական ծառայողն առանձին թղթի վրա նշումներ է կատարում, որը կցում է փաստաթղթին՝ փաստաթղթի հասցեատիրոջը կամ կատարողին հանձնելու համար:

50.1 Իրավական ակտերին, ինչպես նաև իրազեկման համար ներկայացված մյուս փաստաթղթերին Կոմիտեի և Դեպարտամենտի ծառայողները ծանոթացվում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ չմուտքագրված փաստաթղթերին՝ փաստաթղթի դարձերեսին կամ դրան կցված ծանոթացման թերթիկում ստորագրելու միջոցով` նշելով անվան առաջին տառը և ազգանունը:
(50.1-ին կետը լրաց. 14.12.2017. N 175-L)



3. ՓԱՍՏԱԹՂԹԻ  ՔՆՆԱՐԿՈւՄԸ

 

51. Կոմիտեի նախագահին հասցեագրված թղթակցությունը համապատասխան պետական ծառայողի կողմից փաստաթղթի նախնական մշակումը կատարելուց հետո այն փոխանցում է ընդհանուր բաժնի պետին` Կոմիտեի նախագահին հանձնելու համար, իսկ Կոմիտեի նախագահի  տեղակալներին, Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին հասցեագրված թղթակցությունը սույն կարգին համապատասխան գրանցվելուց հետո վերջիններիս է հանձնվում համապատասխան պետական ծառայողի միջոցով: (51-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ, 30.05.2019. N 77-Լ)

52. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերից ստացված շտապ թղթակցությունն անմիջապես մուտքագրվում և արտահերթ ներկայացվում է Կոմիտեի նախագահին ընդհանուր բաժնի պետի միջոցով, իսկ դատական ծանուցագիրը գրանցվելուց անմիջապես հետո տրվում է կատարողին: (52-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ)

53. Կոմիտեի նախագահին հանձնվում են նրան հասցեագրված թղթակցությունը, ինչպես նաև նրա կողմից անմիջական քննարկում պահանջող այն փաստաթղթերը, որոնք ստացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահից և նրա տեղակալներից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարից և նրա տեղակալներից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարից, Հայաստանի Հանրապետության նախարարներից, Երևանի  քաղաքապետից և Հայաստանի Հանրապետության մարզպետներից, զանգվածային լրատվամիջոցներից, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներից: Մնացած թղթակցությունը հանձնվում է ըստ հասցեատերերի:

54.Դեպարտամենտի տարածքային ստորաբաժանումներում սույն կարգի համաձայն գրանցված թղթակցությունը հանձնվում է  Կոմիտեի համապատասխան մարմնի, ստորաբաժանման պետի քննարկմանը:

55.Փաստաթուղթը քննարկման համար ստացած պաշտոնատար անձը պարտավոր է սեղմ ժամկետում ուսումնասիրել, ինքնուրույն լուծել ընթացքը կամ տալ համապատասխան հանձնարարություն` փաստաթղթի վրա կատարված մակագրության ձևով, որի մեջ պետք է ստույգ նշվի հանձնարարությունը կատարողը (կատարողները), հանձնարարության բնույթը կամ բովանդակությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև կատարման հերթականությունը և ժամկետը: Բոլոր մակագրություններն ստորագրվում են` նշելով ամսաթիվը` արաբական թվանշաններով:

56.Մակագրությունը, որպես կանոն դրվում է փաստաթղթի առաջին էջի վերին ձախ անկյունում կամ տեքստից ազատ հատվածում (բայց` ոչ լուսանցքում):
Ծավալուն հանձնարարության ձևակերպման, ինչպես նաև փաստաթղթի վրա մակագրության տեղ չլինելու դեպքում մակագրությունն արվում է առանձին թերթի վրա` փաստաթղթի վրա նշելով այդ թերթի առկայության մասին:

57.Հանձնարարություն չպահանջող փաստաթղթի վրա նշվում է Կոմիտեի կամ Դեպարտամենտի այն ծառայողը, ում հանձնվում է փաստաթուղթը՝ «ի գիտություն» կամ «ի տնօրինություն» մակագրություններով, սույն կարգի 75-րդ կետում նշված մակագրությունների հետ համադրելով:

58.Փաստաթուղթը մակագրությամբ չվերադարձնելու դեպքում այն համարվում է գրանցված պետի անվամբ:

59. Բանավոր պահանջով վերադասին տրված փաստաթղթի մասին հանձնողը տեղեկացնում է փաստաթղթի գրանցումը կատարած համապատասխան պետական ծառայողին՝ համապատասխան մատյանում այդ մասին նշում կատարելու համար: (59-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

60. Մակագրված փաստաթուղթն ընդհանուր կարգով գրանցվում և տրվում է կատարողին:

61.Մակագրման հանձնված թղթակցությունը վերադարձվում է համապատասխան պետական ծառայողին` նույն օրը մուտքի գրանցման մատյանում հանձնարարության ու կատարողի վերաբերյալ համապատասխան գրանցում, սույն կարգի 24-րդ կետում նախատեսված գործողությունները կատարելու և կատարողին հանձնելու համար: (61-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ, 29.01.2020թ. թիվ 17-Լ)

62. Փաստաթուղթը, որի կատարումը հանձնարարված է մեկից ավել պաշտոնատար անձանց՝ համակատարողների, գրանցվում է սույն կարգի համաձայն, փաստաթղթի բնօրինակը հանձնվում է կատարման կամ տեղեկության հավաքի համար պատասխանատու (կատարողների ցուցակում առաջինը նշված) պաշտոնատար անձին, իսկ համակատարողներն ստանում են փաստաթղթի պատճենները:

63.Հավաքի կատարման համար պատասխանատու պաշտոնատար անձն ամբողջ ծավալով կազմակերպում է փաստաթղթի քննարկումը և մյուս կատարողների հետ համատեղ պատրաստում է միասնական, ամփոփ փաստաթուղթ: (63-րդ կետը լրաց. 16.02.2017 N 20-Լ)

64.Փաստաթղթի պատրաստման համար հավասար չափով պատասխանատվություն են կրում մակագրության մեջ նշված բոլոր կատարողները:

65. Կատարման համար հանձնված փաստաթուղթը, նույն ստորաբաժանման այլ կատարողի կարող է հանձնվել միայն հասմապատասխան վերամակագրությամբ, որի մասին նշվում է վերամակագրվող փաստաթղթի և մուտքի գրանցման մատյանում, և նոր կատարողն այն ստանում է ստորագրությամբ: (65-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

Մակագրված փաստաթուղթն այլ ստորաբաժանման կարող է հանձնվել  հանձնարարությունը տված վերադասի վերամակագրությամբ, որի համար համապատասխան ստորաբաժանման պետը  փաստաթուղթն ուղեկցական գրությամբ ընդհանուր բաժնի միջոցով ուղարկում է հանձնարարությունը տված վերադասին:




4. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ


 

  66. Հանձնարարությունը կատարվում է օրենքով սահմանված ժամկետներում, իսկ օրենքով ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:
Ազգային ժողովից, Հանրապետության նախագահից, վարչապետից, Կառավարության աշխատակազմից, նախարարություններից և այլ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրություններով հանձնարարությունը կատարվում է գրությամբ նշված ժամկետում:

67. Մակագրությամբ կարող է սահմանվել սույն կարգի 66-րդ կետով նախատեսված ժամկետից առավել սեղմ ժամկետ: 

68. Փաստաթղթի քննարկման և հանձնարարության կատարման ժամկետը հաշվարկվում է այդ փաստաթղթի գրանցման (մուտքագրման) օրվանից, իսկ 67-րդ կետով նախատեսված դեպքերում՝ առաջին մակագրության օրվանից՝ բացառությամբ օրենքով ժամկետ սահմանված լինելու դեպքերի:

69. Եթե ժամկետի ավարտը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

70. Եթե հանձնարարությունը մակագրված է մեկից ավելի մարմինների կամ ստորաբաժանումների, ապա մյուս համակատարողների կողմից հանձնարարության հավաքի կատարման համար պատասխանատու (առաջին կատարող) ստորաբաժանմանը համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է հանձնարարության կատարման ժամկետից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, իսկ մինչև 3 աշխատանքային օր ժամկետ սահմանված լինելու դեպքում՝ մեկ աշխատանքային օր առաջ:

71. Հանձնարարության կատարման ժամկետը երկարաձգում է հանձնարարությունը տված՝ (փաստաթղթի հասցեատեր հանդիսացող) պաշտոնատար անձը՝ կատարող մարմնի կամ ստորաբաժանման պետի, կա՛մ ծառայողի կողմից ներկայացված պատճառաբանված զեկուցագրի հիման վրա:

72. Հանձնարարության կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կատարողին հանձնարարությունը տված պաշտոնատար անձը (տվյալ մարմնի կամ ստորաբաժանման պետը կամ նրա տեղակալը):

73. Հանձնարարության կատարման մասին պատասխան փաստաթուղթն ստորագրվում և թվագրվում է հանձնարարությունը մակագրողի կամ նրա հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձի կողմից:

74. Եթե փաստաթուղթն ուղարկվում է մի քանի հասցեատիրոջ, ապա ստորագրվում են ուղարկվող բոլոր օրինակները: 

7
5. Մակագրված փաստաթղթի բնօրինակը պահվում է հանձնարարությունը կատարող (կամ հավաքի կատարման համար պատասխանատու՝ առաջին կատարող) մարմնում կամ ստորաբաժանումում:

76.Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ չմուտքագրվող փաստաթղթի դեպքում, որպես կանոն, ստորագրվում է պատասխան փաստաթղթի ձևաթղթի վրա տպված օրինակը, իսկ երկրորդ՝ առանց ձևաթղթի օրինակի վրա նշվում է կատարման ամսաթիվը՝ մակագրելով «կցել կարգագրին», «կցել անձնական գործին», «կցել վարույթին», «կցել նյութերին»՝  կարգագրին կամ անձնական գործին, կա՛մ վարույթին, կա՛մ նյութերին կցելու համար:
(4-րդ գլուխը փոփ. 14.12.2017. N 175-L)

 

      

5. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

77. Հանձնարարության կատարման ժամկետի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, ելնելով առանձնակի նշանակությունից, Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Կոմիտեի գլխավոր քարտուղարի  (այսուհետ՝ սույն գլխում վերահսկողության վերցնող պաշտոնատար անձ) կողմից վերահսկողության են վերցվում Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված  փաստաթղթերը: (77-րդ կետը փոփ. 30.05.2019.N 77-Լ)

78. Սույն կարգի 77-րդ կետով սահմանված դեպքերում հանձնարարության կատարման ժամկետի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են.
1) Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետը` Կոմիտեի նախագահի կողմից վերահսկողության վերցված (բացառությամբ Դեպարտամենտին առնչվող) փաստաթղթի դեպքում, (1-ին ենթակ. փոփ. 29.01.2020թ. N 17-Լ)
2) Կոմիտեի նախագահի տեղակալների օգնականները կամ Դեպարտամենտի համապատասխան ծառայողը (Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ Դեպարտամենտի զինվորական քննչական գլխավոր վարչության տարածքային բաժնի պետը)՝ Կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալի կողմից վերահսկողության վերցված փաստաթղթի դեպքում,
3) Դեպարտամենտի կազմակերպամեթոդական, սպասարկման և արարողակարգի վարչության պետը՝ Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, ինչպես նաև Կոմիտեի գլխավոր քարտուղարի  կողմից վերահսկողության վերցված՝ Դեպարտամենտին առնչվող փաստաթղթի դեպքում: (3-րդ ենթակետը փոփ. 30.05.2019. N 77-Լ)

79. Կոմիտեի նախագահի, Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից վերահսկողության վերցված փաստաթղթի թղթային տարբերակի, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկված փաստաթղթի էլեկտրոնային պատճենի թղթային տարբերակի առաջին էջի վրա Դեպարտամենտի ընդհանուր բաժնի պետը դնում է վերահսկողության վերցված լինելու փաստը հավաստող դրոշմակնիք (այսուհետ՝ վերահսկողական դրոշմակնիք):
Կոմիտեի նախագահի տեղակալի կողմից վերահսկողության վերցված փաստաթղթի վրա վերահսկողական դրոշմակնիքը դնում է սույն կարգի 78-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված վերահսկողություն իրականացնող ծառայողը: (79-րդ կետը փոփ. 30.05.2019. N 77-Լ)

80. Կոմիտեի նախագահի, Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից վերահսկողական դրոշմակնիքով փաստաթղթի առաջին էջի պատճենը Դեպարտամենտի ընդհանուր բաժինը հանձնում է սույն կարգի 78-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումներին: Փաստաթղթի այլ էջերում հանձնարարության կատարման ժամկետի վերաբերյալ նշում լինելու դեպքում հանձնվում է նաև այդ էջի պատճենը: (80-րդ կետը փոփ. 30.05.2019. N 77-Լ)

81. Հանձնարարության կատարման ժամկետի պահպանման համար պատասխանատու է հանձնարարությունը կատարող մարմնի և/կամ ստորաբաժանման պետը և կատարողը:
Եթե հանձնարարության կատարումը հանձնարարված է մեկից ավելի  մարմինների կամ ստորաբաժանումների, ապա կատարման ժամկետի համար պատասխանատու է հանձնարարության հավաքի կատարման համար պատասխանատու (առաջին կատարող) մարմինը կամ ստորաբաժանումը:

82. Փաստաթուղթը վերցվում է վերահսկողության և հանվում է վերահսկողությունից վերահսկողական դրոշմակնիքի վրա համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:

83. Սույն կարգի 78-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ստորաբաժանման պետը կարող է հանձնարարության կատարման ժամկետի նկատմամբ վերահսկողություն իրականացնելը հանձնարարել տվյալ ստորաբաժանման ծառայողին:

84. Վերահսկողության վերցված փաստաթղթի դեպքում հանձնարարության կատարման ժամկետը երկարաձգում է վերահսկողության վերցնող պաշտոնատար անձը սույն կարգի 71-րդ կետով սահմանված կարգով: Հանձնարարության ժամկետը երկարաձգվելու դեպքում  վերահսկողական դրոշմակնիքի վրա կատարվում է երկարաձգված ժամկետի մասին նշում՝ վերահսկողության վերցնող պաշտոնատար անձի ստորագրությամբ:
Վերահսկողական դրոշմակնիքի վրա հանձնարարության կատարման ժամկետի երկարաձգման մասին նշումով էջի և երկարաձգելու վերաբերյալ զեկուցագրի պատճենները հանձնվում են վերահսկողություն իրականացնող ստորաբաժանմանը կամ ծառայողին:

85. Վերահսկողությունից հանելու համար փաստաթուղթը ներկայացնում է կատարող մարմնի կամ ստորաբաժանման պետը և/կամ Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալը:
Վերահսկողության վերցնող պաշտոնատար անձը վերահսկողական դրոշմակնիքի վրա դնում է վերահսկողությունից հանելու ամսաթիվը՝ ստորագրությամբ:

86. Վերահսկողությունից հանելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթի վերահսկողական դրոշմակնիքի վրա հանձնարարության կատարման ավարտի մասին նշումով էջի պատճենը կատարող մարմինը կամ ստորաբաժանումը ներկայացնում է վերահսկողություն իրականացնող համապատասխան ստորաբաժանմանը կամ ծառայողին:

87. Վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումը կամ ծառայողը կազմում է վերահսկողության վերցված փաստաթղթերի վերահսկողական դրոշմակնիքով պատճենների կարգագրեր և կատարում հաշվառում Վերահսկողության վերցված փաստաթղթերի հաշվառման մատյանում (Ձև 37): (87-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

88. Յուրաքանչյուր ամիս վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման պետը կամ ծառայողն ամփոփում է հանձնարարության կատարման ժամկետները, որի արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում զեկուցագիր է ներկայացնում համապատասխանաբար Կոմիտեի նախագահին, Կոմիտեի նախագահի տեղակալին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին մինչև հաջորդող ամսվա 10-ը: (88-րդ կետը փոփ. 30.05.2019. N 77-Լ)
(5-րդ գլուխը փոփ. 14.12.2017. N 175-L)

                        

6. ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

89.Փաստաթղթի քննարկման և կատարման ընթացքում ձեռք բերված, դրա հետ կապված և նույն հարցին վերաբերող փաստաթղթերը խմբավորվում են վարույթում:

90.Նույն փաստաթղթի վերաբերյալ կազմվում է միայն մեկ վարույթ: (90-րդ կետը փոփ. 16.09.2016 N 47-Լ)

91.Փաստաթղթի քննարկման և կատարման ընթացքում վարույթ կազմելու անհրաժեշտության դեպքում` վերադասը կամ կատարողը փաստաթղթի վրա կատարված համապատասխան մակագրությամբ, այն է` կազմել վարույթ, հանձնարարություն է տալիս համապատասխան պետական ծառայողին և նրան է հանձնում վարույթի փաստաթղթերի փաթեթը: Համապատասխան պետական ծառայողը ստացած փաթեթը շապիկավորելուց հետո (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 6), վարույթի համար հիմք հանդիսացած փաստաթուղթը գրանցում է Վարույթների գրանցման մատյանում» (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 7): (33-րդ կետը լրաց. 16.09.2016 N 47-Լ, փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

92.Վարույթների գրանցման մատյանում համապատասխան գրանցում կատարելուց հետո այդ մասին գրանցում է կատարվում նաև Մալբրի էլեկտրոնային համակարգում: (92-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ, 29.01.2020թ. թիվ 17-Լ)

93. Վարույթի համարը բաղկացած է համապատասխան ստորաբաժանմանը տրված դասիչից, վարույթների գրանցման մատյանի հերթական համարից, վարույթի համար հիմք հանդիսացած փաստաթղթի մուտքի համարից կամ համարներից (յուրաքանչյուր հաջորդ մուտքի համարը նախորդ մուտքի համարից հետո գրվում է ժամանակագրական հաջորդականությամբ) և տարեթվի վերջին երկու նիշից: Վարույթի համարում դասիչը վարույթների գրանցման մատյանի հերթական համարից և մյուս համարներից բաժանվում է գծիկներով: (93-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

94.(կետն ուժը կորցրել է 16.09.2016թ. N 47-Լ)

95.Փաստաթղթերը վարույթում ժամանակագրական հաջորդականությամբ (պատասխան փաստաթուղթը կարող է զետեղվել հարցում պարունակող փաստաթղթից հետո) կարելուց հետո համապատասխան պետական ծառայողը միայն սև մատիտով կատարում է էջերի թվագրում, այնուհետև ցուցակի կազմում: Լուսանկարները և գծագրերը համարակալվում են դարձերեսին:

96.Ծրարներում եղած փաստաթղթերը, ծրարից հանելով, կցվում են վարույթին, որոնք ծրարի հետ համարակալվում են:

97.Եթե փաստաթղթերը վարույթում ծավալուն են, ապա դրանք կազմվում են հատորներով: Յուրաքանչյուր հատորը նախորդ հատորի շարունակությունն է, որոնց տրվում է առաջին հատորի համարը:

98. Յուրաքանչյուր վարույթում կարվում է 200-ից ոչ ավել թերթ: (98-րդ կետը փոփ. 29.01.2020թ. N 17-Լ)

99. Վարույթում կարող են խմբավորվել նաև  տարբեր տարիների փաստաթղթեր, եթե գրագրությունը  տարվում է նույն հարցի վերաբերյալ:

100. Վարույթի կազմման համար փաստաթուղթ տրամադրելու պարտականությունը կատարողինն է:

101. Արգելվում է վարույթում առանց համապատասխան մակագրության, այն է` «կցել վարույթին», փաստաթուղթ կցելը կամ  այնպիսի փաստաթուղթ կցել, որը չի վերաբերում վարույթին կամ սևագրություն է կամ արդեն իսկ կցված փաստաթղթի կրկնօրինակ է (պատճեն) կամ անձնական փաստաթուղթ է և ենթակա է վերադարձման:

102.Անձնական փաստաթուղթը վերադարձվում է, իսկ վարույթին կցվում է դրա պատճենը:

103. (103-րդ կետն ուժը կորցրել է 16.09.2016թ. N 47-Լ)

104.Պետի կամ կատարողի հանձնարարությամբ վարույթն այլ վարույթի հետ միավորելու կամ նրանից անջատելու դեպքում վարույթների համարների փոփոխումը կատարում է համապատասխան պետական ծառայողը` գրանցման մատյանում և համակարգչում կատարելով պարտադիր վերագրանցում: (104-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

105. Եթե քննարկվող հարցի վերաբերյալ միևնույն անձից նախկինում ստացված փաստաթղթի կապակցությամբ կազմվել է վարույթ, ապա նոր վարույթ չի կազմվում, այլ նոր փաստաթղթերը կցվում են արդեն իսկ կազմված վարույթին:

106. Եթե արդեն իսկ կազմված վարույթի առկայության դեպքում կազմվել է նոր վարույթ, ապա դրանք միացվում են, որին տրվում է առաջինը կազմված վարույթի համարը:

107. (107-րդ կետն ուժը կորցրել է 16.09.2016թ. N 47-Լ)

108. Վարույթներ միացնելիս պահպանվում է յուրաքանչյուրում առկա փաստաթղթերի հաջորդականությունը: Վարույթները կարվում են շապիկների հետ, թերթերը վերահամարակալվում են, իսկ շապիկները չեն համարակալվում:

109. Տարբեր փաստաթղթերի վերաբերյալ կազմված վարույթների միացումն արգելվում է:
(109-րդ կետը փոփ. 16.09.2016 N 47-Լ)

110.Փաստաթղթի քննարկման կամ կատարման համար, բանավոր պահանջով, վարույթի հաշվառումն իրականացնող համապատասխան պետական ծառայողը ստորագրությամբ վարույթը տրամադրում է քննարկող կամ կատարող պաշտոնատար անձին, իսկ քննարկման կամ կատարման ավարտից հետո այն վերադարձվում է հաշվառումն իրականացնող համապատասխան պետական ծառայողին, որը վերադարձնելու մասին համապատասխան գրանցում է կատարում վարույթների գրանցման մատյանում: (110-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ) 

 

 

7. ՈՐՈՇ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ     ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


(7-րդ գլխի վերն. փոփ. 14.12.2017. N 175-L)

111. Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից ընդունված իրավական ակտերը հաշվառվում են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավական ակտերի հաշվառման» մատյանում (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 8): (111-րդ կետը փոփ. 14.12.2017. N 175-L, 30.05.2019. N 77-Լ, 29.01.2020թ. թիվ 17-Լ)

112. (112-րդ կետն ուժը կորցրել է 14.12.2017 N 175-Լ)

113. Իրավական ակտի հաշվառումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(113-րդ կետը փոփ. 14.12.2017. N 175-L)

114. Հրամանները կազմվում են համապատասխան ձևաթղթի վրա (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 9, 10, 10.1, 10.2, 11), իսկ Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի մյուս իրավական ակտերը՝ Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի տեղակալի համապատասխան ձևաթղթերի վրա: (114-րդ կետը փոփ. 14.12.2017. N 175-L)

115. Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի կամ Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից իրավական ակտն ստորագրելուց հետո Կոմիտեի գործունեությանն առնչվող իրավական ակտերի բնօրինակը և դրա էլեկտրոնային տարբերակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչությանը, իսկ Դեպարտամենտի գործունեությանը վերաբերող իրավական ակտերը` Դեպարտամենտի կազմակերպամեթոդական, սպասարկման և արարողակարգի վարչությանը` հաշվառելու և պահելու համար՝ բացառությամբ անձնակազմին վերաբերող անհատական իրավական ակտերի, որոնք հաշվառվում և պահվում են Դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունում:

Իրավական ակտի իրազեկման նպատակով՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներ և Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումներ իրավական ակտի առաքումն ապահովում է հաշվառող իրավասու ստորաբաժանումը, իսկ Կոմիտեի այլ մարմիններ, ստորաբաժանումներ, Դեպարտամենտի տարածքային ստորաբաժանումներ՝ Դեպարտամենտի ընդհանուր բաժինը: (115-րդ կետը փոփ. 14.12.2017. N 175-L, 30.05.2019. N 77-Լ, 29.01.2020թ. N 17-Լ)

116. Դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը հաշվառում և պահում է Կոմիտեի, Դեպարտամենտի ծառայողներին և մյուս աշխատակիցներին վերաբերող իրավական ակտերը՝ պաշտոնի նշանակման, ազատման, խրախուսման, տույժի ենթարկելու, կոչում կամ դասային աստիճան շնորհելու, լիազորությունների կասեցման, արձակուրդի, գործուղման և այլն:  (116-րդ կետը փոփ. 14.12.2017. N 175-L)

116.1. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններ և ստորաբաժանումներ (բացառությամբ կենտրոնական մարմնի), Դեպարտամենտի տարածքային ստորաբաժանումներ ստացված իրավական ակտերի պատճենները գրանցվում են «Իրավական ակտերի պատճենների գրանցման» մատյանում (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 8.1):  (116.1-ին կետը լրաց. 14.12.2017. N 175-L, փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

          117.Ցուցումները, միջնորդագրերը, զեկուցագրերը և այլ գրագրությունները տպվում են համապատասխան պաշտոնատար անձի համար սահմանված ձևաթղթի վրա, իսկ համապատասխան ձևաթուղթ նախատեսված չլինելու դեպքում՝ Կոմիտեի, կա՛մ Կոմիտեի համապատասխան մարմինների, ստորաբաժանումների, կա՛մ Դեպարտամենտի ձևաթղթի վրա (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 12-30 ):

117.1 Եթե զեկուցագիրը նույն մարմնի կամ ստորաբաժանման ղեկավարին է հղվում, կարելի է նաև ձևաթղթի վրա չգրել: (117.1-ին կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ)

118. Դեպարտամենտից այլ մարմիններ, կազմակերպություններ ուղարկվող գրությունները ստորագրվում են Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից: (118-րդ կետը փոփ. 30.05.2019. N 77-Լ) 

119. (119-րդ կետն ուժը կորցրել է 16.09.2016թ. N 47-Լ)

120. (120-րդ կետն ուժը կորցրել է 16.09.2016թ. N 47-Լ)

121.Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից անցկացվող օպերատիվ խորհրդակցության արձանագրությունը գրանցվում է «Օպերատիվ խորհրդակցությունների արձանագրությունների գրանցման» մատյանում (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 32), իսկ արձանագրության մեկ օրինակը եռօրյա ժամկետում ուղարկվում է  Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչություն, իսկ Դեպարտամենտի մասով` Դեպարտամենտի կազմակերպամեթոդական, սպասարկման և արարողակարգի վարչություն: (121-րդ կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ, փոփ. 30.05.2019. N 77-Լ, 29.01.2020թ. թիվ 17-Լ)

122.Օպերատիվ խորհրդակցության արձանագրությանը կցվում են քննարկման համար հիմք հանդիսացած նյութերը, իսկ հետագայում նաև՝ օպերատիվ խորհրդակցությամբ տրված հանձնարարության կատարման մասին տեղեկություն:

123.Կոմիտեում հարուցված և ստացված քրեական գործերը գրանցվում են «Քրեական գործերի գրանցման» մատյանում, իսկ նյութերը՝ «Նյութերի գրանցման» մատյանում  (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 33, 34): (123-րդ կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ, փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

123.1 Քրեական գործերը և նյութերը միևնույն քննչական բաժնի այլ քննիչի փոխանցելու դեպքում կազմված զեկուցագրերը մուտքագրվում են համապատասխանաբար քրեական գործերի կամ նյութերի գրանցման մատյանում, իսկ զեկուցագրի պատճենը պահվում է համապատասխան կարգագրում: (123.1-ին կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ, փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

 

 

8. ԿԱԶՄՎԱԾ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ  ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

124.Կազմված փաստաթղթերը պետք է լինեն պարզ, համառոտ, հիմնավորված, ապահովեն տեղեկատվության ճիշտ և միանշանակ ընկալում, պարունակեն գրանցման և կատարման համար անհրաժեշտ տվյալներ:

125. Եթե տեքստի մեջ կան աղյուսակներ, ապա դրանք պետք է ունենան վերնագրեր, որոնք տեղադրվում են աղյուսակի վերևում՝ աղյուսակի ձախ եզրից սկսած, աղյուսակի աջ եզրին մոտ  նշվում է աղյուսակ բառը` հերթական համարով: Եթե աղյուսակը մեկն է, ապա այն չի համարակալվում, և «աղյուսակ» բառը չի նշվում: (125-րդ կետը փոփ. 17.05.2017 N 86-Լ)

 

126. Արգելվում է ստորագրված փաստաթղթի վրա ջնջում, ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելը:

 

127. Բոլոր փաստաթղթերը պետք է տպագրվեն հստակ և առանց սխալների:

 

128. Փաստաթղթի տեքստը պետք է ձևավորված լինի և ունենա լուսանցքներ` ձախ կողմից`  20-30 մմ, աջ կողմից` 10-15 մմ, վերևից և ներքևից` 15-20 մմ:

 

129. Փաստաթղթի գրառումների համար օգտագործվում են GHEA Grapalat կամ GHEA Mariam տառատեսակները՝ 11 կամ 12 տառաչափերով:

 

130.Երկու և ավելի էջեր ունեցող փաստաթղթի երկրորդ և հաջորդ էջերը կարող են համարակալվել: Էջերի համարները դրվում են արաբական թվերով, թղթի ստորին հատվածի աջ մասում, առանց կետի կամ գծիկների:

 

131. Եթե փաստաթղթի պատասխանը կազմվում է հանձնարարությունը տված վերադասի անվամբ, ապա առաքվող փաստաթղթի վերջին թերթի վրա, պաշտոնից մեկ տող ներքև պարտադիր նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և ծառայողական հեռախոսահամարը:

Օրինակ`կատ. Կ. Մամիկոնյան
հեռ. 111-222

132.Գրագրության ընթացքում օգտագործվում է A4 (210x297մմ) ձևաչափի թուղթ, իսկ գրաֆիկի կամ աղյուսակի տպագրման համար կարող է օգտագործվել նաև A3 (297x420 մմ) ձևաչափի թուղթ:

 

133.Հայաստանի Հանրապետությունում իրականացվող փաստաթղթաշրջանառությունում օգտագործվում է միայն հայերենով գրված ձևաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետությունից դուրս ուղարկվող փաստաթղթերի համար օգտագործվում է միայն հայերեն, անգլերեն և ռուսերեն գրված ձևաթուղթը:

 

134.Ցուցումը, հանձնարարականը, միջնորդագիրը և զեկուցագիրը համապատասխան ձևաթղթի վրա ձևակերպելիս նշվում է տվյալ փաստաթղթի տեսակի անվանումը (ցուցում, հանձնարարական, միջնորդագիր և զեկուցագիր): (134-րդ կետը փոփ. 17.05.2017 N 86-Լ)

 

134.1 Եթե փաստաթուղթը կազմվում է ի պատասխան (ի կատարումն) որևէ այլ փաստաթղթի, ապա կազմված փաստաթղթի վերևի ձախ անկյունում, ամսաթվից ներքև նշվում է հետևյալ կերպ՝

Ձեր 15.04.2017թ. թիվ 40/2-125-14
(134.1-ին կետը լրաց. 17.05.2017 N 86-Լ)

 

134.2 Եթե փաստաթուղթը կազմվում է ի լրումն որևէ այլ փաստաթղթի, ապա կազմված փաստաթղթի ձախ անկյունում, հասցեատիրոջից հետո (տառատեսակի «9» չափով) նշվում է հետևյալ կերպ՝

 

Ի լրումն մեր 2014թ. մարտի 15-ի
թիվ 40/2-125-14  գրության
(134.2-րդ կետը լրաց. 17.05.2017 N 86-Լ)

 

9. ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄԸ

 

135.Փաստաթղթերը կարող են հասցեագրվել ֆիզիկական, իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին: Հասցեատիրոջ տողերը պետք է հավասարեցված լինեն աջից: (135-րդ կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ)

 

136. Փաստաթղթի հասցեատիրոջ մասին նշվում է ձևաթղթի վերին աջ անկյունում:

 

137. Եթե հասցեագրված փաստաթղթի մեջ չի նշվում պաշտոնատար անձի անունը, ապա իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները գրվում են  ուղղական հոլովով:

Օրինակ`
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարություն
(137-րդ կետը փոփ. 17.05.2017 N 86-Լ)

 

138. Եթե փաստաթուղթն ուղարկվում է պաշտոնատար անձին, ապա իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները պաշտոնի հետ միասին նշվում է ուղղական, իսկ հասցեատիրոջ ազգանունը` տրական հոլովով (կարող է պաշտոնից հետո նշվել նաև կոչումը կամ դասային աստիճանը):

Օրինակ`
Հայաստանի Հանրապետության քննչական
կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական
քննչական գլխավոր վարչության պետ,
արդարադատության գնդապետ Հ. Գրիգորյանին
(138-րդ կետը փոփ. 17.05.2017 N 86-Լ)

138.1 Փաստաթղթի ձախ անկյունում նշվում է պաշտոնատար անձի ազգանունը, այնուհետև` փաստաթղթի տեքստը, և ավարտվում է փաստաթուղթն ուղարկող պաշտոնատար անձի անվան սկզբնատառով, ազգանունով և ստորագրությամբ: Եթե փաստաթուղթը կազմված է պաշտոնատար անձի ձևաթղթի վրա, ապա փաստաթղթի վերջում պաշտոնը չի նշվում: Եթե փաստաթղթում հասցեատիրոջ դասային աստիճանը կամ կոչումը չի նշվում, ապա փաստաթուղթն ստորագրողի դասային աստիճանը կամ կոչումը նույնպես չի նշվում:

Օրինակ`
Հարգելի՛ (պարոն/տիկին)……յան/,
Փաստաթղթի տեքստը
Հարգանքով՝                                                                     
                                                                                          Կ. Մամիկոնյան

Հայաստանի Հանրապետության նախագահին ուղարկվող փաստաթղթերի  դեպքում՝

Ձե՛րդ գերազանցություն  (պարոն/տիկին)….. յան/,
Փաստաթղթի տեքստը….
Խորին հարգանքով՝     
                                                                                         Կ. Մամիկոնյան

Հայաստանի Հանրապետության  վարչապետին   ուղարկվող փաստաթղթերի  դեպքում՝

Մեծարգո՛ (պարոն/տիկին)….. յան/,

Փաստաթղթի տեքստը….

Խորին հարգանքով՝      

                                                                                         Կ. Մամիկոնյան


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին ուղարկվող փաստաթղթերի դեպքում՝

Հարգարժա՛ն (պարոն/տիկին) ……յան/,
Փաստաթղթի տեքստը…..   
Խորին հարգանքով՝

                                                                                          Կ. Մամիկոնյան

 

Դեսպաններին և hյուպատոսներին ուղարկվող փաստաթղթերի դեպքում՝

Ձե՛րդ գերազանցություն  մեծարգո  դեսպան,
Փաստաթղթի տեքստը…..    
Խորին հարգանքով՝

 

                                                                       Կ. Մամիկոնյան

(138.1-ին կետը լրաց. 17.05.2017 N 86-Լ)

138.2 Եթե փաստաթղթում հասցեատիրոջ անունը և ազգանունը նշվում Է ամբողջությամբ, ապա փաստաթուղթը ստորագրողի անունը և ազգանունը նույնպես նշվում է ամբողջությամբ: (138.2-րդ կետը լրաց. 17.05.2017 N 86-Լ)

 

139.Եթե փաստաթուղթն ուղարկվում է մի քանի համանման ստորաբաժանումների կամ կազմակերպությունների, ապա դրանց անվանումները ձևաթղթում նշվում են ընդհանրացված:

Օրինակ`

ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և

ստորաբաժանումերի պետերինՇ
(139-րդ կետը փոփ. 17.05.2017 N 86-Լ)

 

140.Մի քանի հասցեատերերի ուղարկվող փաստաթղթի վրա նշվում են բոլոր հասցեատերերը` երկրորդ հասցեատիրոջից սկսած, յուրաքանչյուրի դիմաց ավելացնելով «պատճենը» բառը և ուղարկվող բոլոր օրինակները տպագրվում են ձևաթղթի վրա:

 

141. (141-րդ կետն ուժը կորցրել է 13.10.2017 N 147-Լ)

 

142. Պետական մարմիններ, Կոմիտեի մարմիններ և դրանց տարածքային ստորաբաժանումներ ուղարկվող փաստաթղթերի ծրարի վրա հասցե չի նշվում: Միայն նշվում է պետական մարմնի կամ ստորաբաժանման անվանումը:

 

143. Եթե ծրարն ուղարկվում է ֆիզիկական անձի, ապա ծրարի վրա նշվում է ստացողի անունը և ազգանունը, այնուհետև` փոստային հասցեն` փողոցի անվանումը, շենքի (տան), բնակարանի համարները կամ հասցեի փոխարեն նշվում է քաղաքացու բաժանորդային արկղը: Այն բնակավայրը, որտեղ հասցե չկա «ցպահանջ», նշվում է միայն բնակավայրի անվանումը, փոստային բաժանմունքի համարը (ինդեքսը), քաղաքի կամ մարզի անվանումը:

Օրինակներ`

Արմեն Սիմոնյան                        Արմեն Սիմոնյան                           Արմեն Սիմոնյան
Սարյան փող., 22, բն. 25             Բ/Ա 28                                        գ. Դալար      
0010 ԵՐԵՎԱՆ                              0727 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

(143-րդ կետը փոփ. 13.10.2017 N 147-Լ)

144. Հայաստանի Հանրապետությունում կատարվող առաքումների համար ծրարի վրա նշված հասցեի տողերի քանակը պետք է լինի երեքը՝ բացառությամբ իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին առաքվող ծրարների վրա նշված հասցեների: Օրինակ`

Արմեն Սիմոնյան                         Արմեն Սիմոնյան                         Արմեն Սիմոնյան                      
Սարյան փող., 22, բն. 25             գ. Դալար                                  Գլխավոր տնօրեն                        
0002 ԵՐԵՎԱՆ                             0727 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ                  «Արագիլ» ՓԲԸ                             
Գ. Լուսավորչի փող.,  
340015 ԵՐԵՎԱՆ


145. Միջազգային առաքումների համար` չորրորդ  տողում մեծատառերով նշվում է միայն ստացող կամ ուղարկող երկրների անվանումը՝ բացառությամբ իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին առաքվող ծրարների վրա նշված հասցեների: Վերջիններիս դեպքում պետության անվանումը նշվում է վերջին տողում:

Օրինակ`

Armen Simonyan                          Армен Симонян
Saryan str. 22 apt 25                    ул. Сарян 22, кв. 25
0002 YEREVAN                            0002 Ереван   
ARMENIA                                     Армения
Armen Simonyan                        Армен Симонян

General Director                         Генеральный директор
 ՛՛Aragil՛՛ CJSC                           ЗАО "Арагил"               
G. Lusavorchi str. 34                 ул. Г. Лусаворича 34,
0015 YEREVAN                           0015 Ереван 
ARMENIA                                   Армения

146. Եթե ծրարն ուղարկվում է պաշտոնատար անձի, ապա ծրարի վրա լրացվում են պաշտոնատար անձի անուն-ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը, փողոցի անվանումը, շենքի համարը, ինդեքսը, քաղաքի կամ բնակավայրի անվանումը, իսկ այլ երկրներ առաքելու դեպքում նաև պետության անվանումը:

Օրինակ`

Արմեն Սիմոնյան                      Армен Симонян                                 Armen Simonyan
Գլխավոր տնօրեն                    Генеральный директор                      General Director
«Արագիլ» ՓԲԸ                       ЗАО "Арагил"                                    ՛՛Aragil՛՛ CJSC
Գ. Լուսավորչի փող, 34            ул. Г. Лусаворича 34,                        G. Lusavorchi str. 34
0015 ԵՐԵՎԱՆ                       0015 ЕРЕВАН                                       0015 YEREVAN
                                            АРМЕНИЯ                                         ARMENIA

147. Միջազգային առաքումների համար ծրարի վրայի հասցեն լրացվում է միջազգային որևէ լեզվով` անգլերեն կամ ռուսերեն, կամ ֆրանսերեն և արաբական թվերով:

148. (148-րդ կետն ուժը կորցրել է 13.10.2017 N 147-Լ)

149. Ծրարի վրա հասցեի յուրաքանչյուր տողի նիշերի քանակը (այդ թվում՝ բառերի միջև ազատ տեղերը) չպետք է գերազանցի քառասունը:

150. Հասցեում կարող են օգտագործվել միայն «կետ, ստորակետ, գծիկ» կետադրական նշանները:

151. Հասցեի տողերը պետք է հավասարեցված լինեն ձախից:

152. Ստացողի հասցեն պետք է լրացվի ծրարի ներքևի աջ անկյունում, իսկ ուղարկողի հասցեն՝ վերին ձախ անկյունում:

153.Հասցեներում փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների գոյական կամ գոյականական բառակապակցություն լրացումը փողոց, պողոտա կամ հրապարակ լրացյալի հետ, որպես կանոն, գործածվում է սեռական-տրական հոլովաձևով: Օրինակ` Բակունցի փողոց, Արցախի փողոց, Ծերեթելու փողոց, Մաշտոցի պողոտա, Պուշկինի փողոց, Չարենցի փողոց, Րաֆֆու փողոց, Տպագրիչների փողոց, Աղբյուր Սերոբի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Արշակունյաց պողոտա, Մայիսի 9-ի փողոց, Գարեգին Նժդեհի հրապարակ, Հանրապետության հրապարակ և այլն:

154.Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների` -յան և -յանց ածանցներով կազմված ազգանուն լրացումը փողոց, պողոտա կամ հրապարակ լրացյալի հետ գործածվում է ուղղական հոլովաձևով: Օրինակ՝ Աբովյան փողոց, Թումանյան փողոց, Սուրենյանց փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Հակոբ Պարոնյան փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա, Շահումյան հրապարակ:

155.Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները` իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն թարգմանվում: Օրինակ` «Սարյան փող, ул. Саряна, Saryan str.», « գյուղ Դալար, село Далар, vil. Dalar»:

156. Փոստային հասցեներում թույլատրվում է անվանումների, կրճատումների, տառադարձումների և թարգմանությունների հետևյալ գրելաձևերը.



10. ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՄՍԱԹԻՎԸ

157. Փաստաթղթի ամսաթիվ է համարվում այն գրանցելու կամ ստորագրելու օրը, իսկ համատեղ ընդունած փաստաթղթերի համար` վերջին պաշտոնատար անձի ստորագրման օրը:


158. Ամսաթիվը նշում է փաստաթուղթը ստորագրող կամ հաստատող անձը` արաբական թվերով, ձևաթղթում նախատեսված տեղում, իսկ առանց ձևաթղթի` փաստաթղթի երկրորդ օրինակի վրա, ամսաթիվը նշվում է տեքստից վերև` ազատ մասում, ըստ հարմարության, սակայն թվանշանները միմյանցից առանձնացվում են կետերով (ամսվա օրը, ամսվա հերթական համարը, տարվա չորս թիվը): Եթե ամսվա օրը կամ ամսվա համարը միանիշ թիվ է, ապա թվից առաջ դրվում է զրո (օրինակ` 01.01.2014թ.): Նույն կարգով են նշվում նաև փաստաթղթերի շարժի, մակագրությունների և կատարման բոլոր գործավարական ամսաթվերը:


159. Փաստաթղթերի կազմման ընթացքում կարող է կիրառվել նաև ամսաթվի բառաթվային ձևը (օրինակ` 2014թ. հոկտեմբերի 10, 2014թ. առաջին կիսամյակ):


11. ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ

 

160. Փաստաթուղթը կարող է ունենալ վերնագիր, որը պետք է առավելագույնս հակիրճ և ճշգրիտ արտացոլի փաստաթղթի բովանդակությունը:

 

161.Վերնագիրը պետք է քերականորեն համադրվի փաստաթղթի անվան հետ (օրինակ` հրաման (ինչի՞ մասին) «...ստեղծելու մասին», արձանագրություն (ինչի՞) «...կոլեգիայի նիստի»):

 

162.Մի շարք հարցերի վերաբերյալ փաստաթղթի վերնագիրը ձևակերպվում է ընդհանրացված:

 

163.Վերնագրի վերջում վերջակետ կամ որևէ այլ կետադրական նշան չի դրվում:

 

12. ՆՇՈՒՄՆԵՐ ԱՌԴԻՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

164. Առդիրի առկայության մասին վավերատարրը (ռեկվիզիտը) դրվում է տեքստից հետո՝ ստորագրությունից  առաջ:

Օրինակ`
Առդիր`  …  թերթ:

 

165. Եթե առդիրները հատորավորված են (նյութեր, քրեական գործեր և այլն), ապա նշվում են նաև հատորները և թերթերի քանակը:

Օրինակ`
Առդիր` 1-ին հատոր` … թերթ,
2-րդ հատոր` … թերթ:

 

166. Եթե փաստաթղթին կցվում են անձնական փաստաթղթեր (անձնագիր, դիպլոմ և այլն), ինչպես նաև փաթեթներ կամ իրեր, ապա դրանք թվարկվում են` նշելով բնորոշ հատկանիշները` համարներ, ազգանուններ, անուններ և այլն:

Օրինակ`
Առդիր` Ա.Պետրոսյանի 2007թ. Երևանի պետական համալսարանը ավարտելու մասին N Ա100509 դիպլոմը` … թերթ:

167.Մեծ քանակությամբ առդիրների դեպքում կազմվում է առանձին ցուցակ, իսկ փաստաթղթի մեջ տեքստից հետո նշվում է այդ մասին:

Օրինակ`
Առդիր` համաձայն ցուցակի` ... թերթ:   

                         

13. ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

168.«Ստորագրություն» վավերատարրը (ռեկվիզիտը) բաղկացած է փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնի անվանումից,  ստորագրությունից, նրա անվան սկզբնատառից և ազգանունից (էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության դեպքում նաև էլեկտրոնային թվային ստորագրությունից):
(168-րդ կետը փոփ. 17.05.2017 N 86-Լ)

 

169. Հանձնաժողովի, աշխատանքային խմբի նախապատրաստած փաստաթղթում նշվում է ոչ թե այն նախապատրաստող անձանց պաշտոնների անվանումները, այլ հանձնաժողովում նրանց պարտականությունը բնորոշող անվանումը: Օրինակ`

Հանձնաժողովի նախագահ`              անվան սկզբնատառ և ազգանուն  

Հանձնաժողովի անդամներ`               անվան սկզբնատառեր և ազգանուններ

Հանձնաժողովի քարտուղար՝             անվան սկզբնատառ և ազգանուն

 

170.Եթե փաստաթուղթն ստորագրում են մի քանի պաշտոնատար անձինք, ապա ստորագրություններն, ըստ նրանց զբաղեցրած պաշտոնների, հերթականությամբ տեղադրվում են իրար տակ:

Օրինակ`

Հայաստանի Հանրապետության

քննչական կոմիտեի նախագահի տեղակալ՝         անվան սկզբնատառ և  ազգանուն

………… վարչության պետ՝                               անվան սկզբնատառ և  ազգանուն

 

171. Եթե փաստաթուղթը ստորագրում են հավասարազոր պաշտոն զբաղեցնող մի քանի անձինք, ապա ստորագրությունները տեղադրվում են հավասար մակարդակների վրա,

օրինակ`

          ............................ բաժնի պետ՝                     .............................. բաժնի պետ՝

          (ստորագրություն)                                                     (ստորագրություն)

           անվան սկզբնատառ և  ազգանուն          անվան սկզբնատառ և ազգանուն

 

172. Եթե պաշտոնատար անձի պարտականությունների կատարումը սահմանված կարգով (հիվանդություն, արձակուրդ, գործուղում և այլն) հանձնարարվել է այլ պաշտոնատար անձի, ապա վերջինս ստորագրում է որպես պաշտոնակատար:

Օրինակ`

............................ վարչության պետի

պաշտոնակատար՝                                       անվան սկզբնատառ և  ազգանուն

 

173. Այլ տեսակի ձևակերպումներ չեն թույլատրվում:

 

14. ՀԱՍՏԱՏՈՒՄ  ԵՎ  ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

174. Հաստատում պահանջող փաստաթղթերում հաստատման մասին վկայող վավերատարրը (ռեկվիզիտը) տեղադրվում է փաստաթղթի վերին աջ անկյունում, տեքստից առաջ և բաղկացած է հետևյալ բաղադրիչներից` «Հաստատում եմ» բառից, փաստաթուղթը հաստատող անձի պաշտոնից, նրա ստորագրությունից, անվան սկզբնատառից և ազգանունից, ամսաթվից (կարող է պաշտոնից հետո նշվել նաև կոչումը կամ դասային աստիճանը):

 

Օրինակ`

Հաստատում եմ`

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ,

(ստորագրություն)     անվան սկզբնատառ և ազգանուն

 10.10.2014թ.

 

175. Համաձայնություն պահանջող փաստաթղթերում համաձայնեցման մասին վավերատարրը (ռեկվիզիտը) տեղադրվում է «Ստորագրություն» վավերատարրից ներքև, փաստաթղթի ներքևի ձախ անկյունում և բաղկացած է հետևյալ բաղադրիչներից` «Համաձայն եմ» բառից, փաստաթուղթը հաստատող անձի պաշտոնից, նրա ստորագրությունից, անվան սկզբնատառից և ազգանունից, ամսաթվից (կարող է պաշտոնից հետո նշվել նաև կոչումը կամ դասային աստիճանը): Օրինակ`

Համաձայն եմ`

ՀՀ քննչական կոմիտեի ………., վարչության պետ,

արդարադատության գնդապետ` (ստորագրություն)         անվան սկզբնատառ և ազգանուն

 10.10.2014թ.

 

176. Եթե «Համաձայնություն» վավերատարրերը մի քանիսն են, ապա դրանք կարող են տեղադրվել նույն մակարդակի վրա` հորիզոնական կամ ուղղահայաց շարքերով: Բազմաքանակ համաձայնությունների դեպքում առանձին թղթի վրա ձևավորվում է «Համաձայնեցման թերթիկ»: Այդ դեպքում «Ստորագրություն» վավերատարրից հետո նշվում է` «Համաձայնեցման թերթիկը կցվում է»:

 

177. Եթե փաստաթղթի համաձայնեցումը կատարվում է կոլեգիալ մարմնի կամ գրության միջոցով, ապա «Համաձայնեցված է» վավերատարրը ձևակերպվում է «Ստորագրություն» վավերատարրից հետո նշելով այն փաստաթղթի տվյալները, որով կատարվել է համաձայնեցումը` «Համաձայնեցված է ……. վարչության պետի 10.10.2014թ. N …… գրությամբ»:

 

178. Փաստաթղթի նախագծի համաձայնեցման ձև է նաև նշագրումը (վիզա), որն իր մեջ ներառում է նշագրողի ստորագրությունը, անվան առաջին տառը, ազգանունը և նշագրման ամսաթիվը: Անհրաժեշտության դեպքում նշվում է նաև պաշտոնը:

 

179. Նշագրումը դրվում է փաստաթղթի առաջին օրինակի յուրաքանչյուր թերթի դարձերեսին, իսկ փաստաթղթերի առաքման դեպքում նշագրումը նույն ձևով կատարվում է երկրորդ օրինակի վրա:

 

180.Դիտողությունների և առաջարկությունների մասին պարտադիր զեկուցվում է փաստաթուղթն ստորագրողին:

 

181.Պատճենահանված փաստաթուղթը պետք է արտացոլի բնօրինակում եղած բոլոր վավերատարրերը:

 

182.Պատճենահանումը կատարվում է համապատասխանաբար A4 կամ A3 ձևաչափի թղթի վրա:

 

183.Պատճենահանումը ձևաթղթի վրա արգելվում է:

 

184.Պատճենահանված փաստաթղթի առաջին թերթի վերին աջ անկյունում անհրաժեշտության դեպքում  նշվում է «պատճեն» բառը, իսկ փաստաթղթի պատճենի վերջին էջի «Իսկականի հետ ճիշտ է» վավերատարրերից հետո պետք է լինի պատճենի իսկությունը վավերացնող պաշտոնատար անձի անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ինչպես նաև  նշում` զբաղեցրած  պաշտոնի վերաբերյալ:

 

Օրինակ`

Իսկականի հետ ճիշտ է`

գլխավոր մասնագետ                             անվան սկզբնատառ և  ազգանուն

                                                                                      10.10.2014թ.

 

185.Պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին կամ ֆիզիկական, իրավաբանական անձանց տրամադրելու համար նախատեսված փաստաթղթի պատճենի իսկությունը վավերացնող ստորագրության վրա դրվում է Կոմիտեի կամ Դեպարտամենտի Հայաստանի Հանրապետության զինանշանով կլոր կնիքը:

 

16. ՓԱՍՏԱԹՂԹԻ  ԵԼՔԱԳՐՈՒՄԸ  ԵՎ  ԱՌԱՔՈՒՄԸ

 

186. Փաստաթղթի առաքում նշանակում է` տվյալ փաստաթուղթը պաշտոնապես այլ անձի հանձնելը կամ ուղարկելը` փոստային,  էլեկտրոնային կապի միջոցներով, առձեռն կամ ֆաքսիմիլային եղանակով: Առաքվող բոլոր փաստաթղթերը ենթակա են ելքագրման, բացառությամբ` հրամանների և հանձնարարականների, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով առաքվող որոշ փաստաթղթերի: (186-րդ կետը լրաց. 14.12.2017. N 175-L)

 

187.Եթե փաստաթուղթը ենթակա չէ ելքագրման (տեղեկանք, արձանագրություն, վարույթ և այլն), ապա դրանց առաքման համար պատրաստվում է ուղեկցական գրություն՝ բացառությամբ հրամանների և հանձնարարականների, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով առաքվող որոշ փաստաթղթերի: (187-րդ կետը լրաց. 14.12.2017. N 175-L)

 

188.Առաքվող փաստաթղթերի ելքագրումը կատարվում է միայն համապատասխան պաշտոնատար անձի կողմից փաստաթուղթն ստորագրելուց հետո:

 

189.Առաքվող փաստաթուղթը ելքագրվում է համապատասխան պետական ծառայողի կողմից «Ելքի փաստաթղթերի գրանցման» մատյանում (այսուհետ` ելքի գրանցման մատյան) (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 35), իսկ քրեական գործերը և նյութերը՝ համապատասխանաբար «Քրեական գործերի գրանցման» կամ «Նյութերի գրանցման» մատյաններում: (189-րդ կետը լրաց. 16.09.2016 N 47-Լ, փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

 

190. Ելքագրվող փաստաթղթի վրա նշվում է ելից համարը, որն իր մեջ ներառում է ելքագրողի դասիչը, կարգագրի համարը (կարգագրի համարը դասիչից բաժանվում է կոտորակի թեք գծով), ելքի փաստաթղթերի գրանցման մատյանի հերթական համարը և տարեթվի վերջին երկու նիշը: (190-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

 

191. Ելից համարը նշվում է ձեռագրով` փաստաթղթի վերին ձախ մասում, իսկ ձևաթղթում` այդ նպատակով նախատեսված տեղում:

 

192.Այլ պետություններ ուղարկվող գրագրությունները, որպես կանոն, կազմվում են ռուսերենով կամ անգլերենով և վավերացվում Կոմիտեի կամ Դեպարտամենտի Հայաստանի Հանրապետության զինանշանով կլոր կնիքով:

 

193.Եթե փաստաթղթի պատրաստմանը մասնակցել է մեկից ավել պաշտոնատար անձ, ապա ելից համարը նշվում է ըստ նախաձեռնող կամ փաստաթղթի համար պատասխանատու համապատասխան պաշտոնատար անձի կամ ստորաբաժանման դասիչի:

 

194. (194-րդ կետն ուժը կորցրել է 16.02.2017 N 20-Լ)

 

195. Ելքագրվող փաստաթղթերից Մալբրի էլեկտրոնային համակարգ ներմուծելու նպատակով, էլեկտրոնային եղանակով պատճենահանվում է ուղեկցական կամ հիմնական փաստաթուղթը և առդիր փաստաթղթերը՝ բացառությամբ սույն կարգի 26-րդ կետում նշվածների: (195-րդ կետը փոփ. 16.02.2017 N 20-Լ)

 

196. Չի թույլատրվում ելքագրված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ էլեկտրոնային պատճենում որևէ նշում կամ փոփոխություն կատարել:

 

197. Փաստաթուղթը ելքագրվում է աշխատանքային ժամերին` անմիջապես ստորագրվելուց հետո: Աշխատանքային ժամերից հետո փաստաթուղթ չի ելքագրվում, բացառությամբ սույն կարգի 198-րդ կետով նախատեսված դեպքերի:

 

198. Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին դատախազություն, դատարան և այլ իրավապահ մարմիններ, քրեակատարողական և փորձագիտական հիմնարկներ, բժշկական հաստատություններ, զորամասեր ներկայացվող դատավարական փաստաթղթերի կամ դրանց ուղեկցական գրության վրա  տվյալ օրվա ամսաթիվը, ելից համարը կարող է դրվել Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողի կողմից՝ համապատասխան պետական ծառայողի կողմից  նախապես հայտնած ելքի փաստաթղթերի գրանցման մատյանի հերթական համարին համապատասխան: Անհետաձգելի դեպքերում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողի կողմից որպես ելից համար կարող է դրվել քրեական գործի համարը:
Ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին ստորագրված փաստաթուղթը համապատասխան պետական ծառայողի կողմից ելքագրվում է հաջորդ աշխատանքային օրվա սկզբում՝ տվյալ աշխատանքային  օրվա ամսաթվով: (198-րդ կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ, փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)


199. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներից, Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումներից փաստաթղթի առաքումն ապահովում է Դեպարտամենտի ընդհանուր բաժինը, իսկ Կոմիտեի այլ մարմիններից, ստորաբաժանումներից, ինչպես նաև Դեպարատամենտի տարածքային ստորաբաժանումներից ուղարկվող փաստաթղթի առաքումը՝ Դեպարտամենտի համապատասխան տարածքային ստորաբաժանումները:

Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների, Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով փաստաթղթի առաքումը կարող է իրականացվել նաև փաստաթուղթն ուղարկող ստորաբաժանման կողմից անմիջականորեն: (199-րդ կետը փոփ. 14.12.2017. N 175-L)

 

200. Ուղարկվող փաստաթուղթն առաքման է հանձնվում բաց վիճակում, հասցեի նշումով:

 

201. Համապատասխան պետական ծառայողն առաքումից առաջ պարտավոր է ստուգել փաստաթղթի հասցեագրման ճշտությունը, ելից համարն ու ամսաթիվը, առդիրի և համապատասխան ստորագրության առկայությունը,  պատճենների անհրաժեշտ քանակը: Նյութի կամ գործի (անձնական, քրեական) ուղեկցական փաստաթղթում պարտադիր նշվում է տվյալ գործի թերթերի և առկա իրեղեն ապացույցների փաթեթների քանակը: (201-րդ կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ)

 

201.1 Յուրաքանչյուր նյութ կամ քրեական գործ ուղարկվում է մեկ ուղեկցական գրությամբ: Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկելու, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու, կասեցնելու, մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու կամ դատարանի պահանջով տրամադրելու դեպքերում ուղեկցական գրության երկրորդ օրինակը կցվում է կարգագրին: (201.1-ին կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ, 26.10.2018. N 163-Լ)

 

201.2. Ելքագրվող քրեական գործերը գրանցվում են քրեական գործերի գրանցման մատյանում, որի վերջին՝ «այլ նշումներ սյունակում նշվում է սուրհանդակի միջոցով ուղարկված փաստաթղթերի գրանցման մատյանի՝ քրեական գործի գրանցման հերթական համարը: (202.1-ին կետը լրաց. 26.10.2018. N 163-Լ, փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

 

202. Անճշտությամբ կազմված փաստաթուղթը չի առաքվում և վերադարձվում է կատարողին:

 

203. Համապատասխան պետական ծառայողն ստուգումն ավարտելուց հետո ստորագրում է ստորաբաժանման ելքի  գրանցման մատյանում` նշելով անվան առաջին տառը, ազգանունը և ամսաթիվը: (203-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

 

204. Մեկ հասցեատիրոջն ուղարկվող փաստաթուղթը, որպես կանոն, անկախ փաստաթղթի ծավալից, զետեղվում է մեկ ծրարի մեջ:

 

204.1 Ծրարը, փաթեթը կամ ծանրոցն առաքելու դեպքում նրանց փակման և միացման տեղերը կնքվում են «փաթեթների համար» կլոր կնիքով: (204.1-ին կետը լրաց. 13.10.2017 N 147-Լ)

 

205. Փաստաթղթերն առաքման են հանձնվում համապատասխան քանակի պատճեններով (ըստ հասցեատերերի քանակի):

 

206. Եթե փաստաթղթի ելքագրման և առաքման հանձնելու ամսաթվերի տարբերությունը գերազանցում է մեկ աշխատանքային օրը, ապա համապատասխան պետական ծառայողն այդ մասին զեկուցում է վերադասին:

 

207. Ուղարկման համար ստացված փաստաթուղթն առաքվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հրատապ կատարում պահանջող փաստաթուղթն առաքվում է անհապաղ:

 

208. Առաքվող փաստաթուղթը (ծրարը), փաթեթը կամ ծանրոցը փոստային կապով համարվում է հանձնված կամ ուղարկված, երբ ծրարը, փաթեթը կամ ծանրոցը հանձնվում է սահմանված ձևի ռեեստրով կամ ցուցակով, որի մեջ նշվում է փոստային կանոններով սահմանված անհրաժեշտ տվյալներ:

 

209.Ռեեստրը կամ ցուցակը կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկ օրինակը տեղեկատվության համար մնում է առաքողի մոտ:

 

210. Փոստային մարմնի կողմից առաքված ծրարի վերադարձման մասին նշվում է ուղարկման ռեեստրում կամ ցուցակում, որից հետո նույն տեղում կատարված ստորագրությամբ տրվում է ծրարն ուղարկողին` նշելով անվան առաջին տառը, ազգանունը և ամսաթիվը:

 

211. Առձեռն հանձնվող փաստաթղթերը կարող են չծրարավորվել:

 

212. Առձեռն ստացողը ստորագրում է ելքի գրանցման մատյանում կամ փաստաթղթի երկրորդ օրինակի վրա`  նշելով անվան առաջին տառը, ազգանունը և ամսաթիվը, անհրաժեշտության դեպքում՝ նաև պաշտոնը: (212-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

 

213. Փաստաթղթի երկրորդ օրինակի վրա ստանալու մասին նշումով առաքելու դեպքում փաստաթուղթը հանձնողն է ստորագրում ելքի գրանցման մատյանում` նշելով առձեռն առաքման մասին, ինչպես նաև՝ իր անվան առաջին տառը, ազգանունը և ամսաթիվը: (213-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

 

214.Փաստաթուղթն էլեկտրոնային կապի միջոցով առաքելու դեպքում ուղարկողն ստուգում է հասցեատիրոջը հասնելու հանգամանքը: (214-րդ կետը փոփ. 13.10.2017 N 147-Լ)

 

215.Եթե էլեկտրոնային կապի միջոցներով ուղարկվում է առաքվող փաստաթղթի առաջին օրինակի ամբողջ պատճենը, ապա այն կարող է առաքման համար փոստին չհանձնվել: Սույն կետով նախատեսված ընթացակարգը չի կիրառվում անձնական փաստաթղթերի (անձնագիր, վկայական, դիպլոմ և այլն) առաքման դեպքում:

 

216. Առաքման ժամանակ ստուգվում է ուղարկվող փաստաթղթի էլեկտրոնային գրանցումը:

 

217.Պարտադիր ստացականով կամ պատվիրված փոստով առաքվում են դրամ, բաժնետոմսեր, արժեթղթեր և այլ նյութական արժեքներ, անձնական փաստաթղթեր (անձնագիր, վկայական, դիպլոմ և այլն), ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր:

 

218.Դեպարտամենտի տարածքային ստորաբաժանումների միջոցով առձեռն ստացվող փաստաթղթերը, նյութերը և քրեական գործերը հասցեատիրոջն են հանձնվում «Սուրհանդակի միջոցով ուղարկվող փաստաթղթերի գրանցման մատյանով (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 36): (218-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

 

 

17. ԿԱՐԳԱԳՐԵՐԸ  ԵՎ  ԴՐԱՆՑ   ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻ  ԿԱԶՄՈՒՄԸ

 

219. Կարգագիրն ավարտված համասեռ փաստաթղթերի կամ վարույթների թղթապանակ է:

 

220. Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, գլխավոր քարտուղարի, մարմինների, ստորաբաժանումների պետերի, Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի կողմից հաստատվում են համապատասխան պաշտոնատար անձանց, մարմինների, ստորաբաժանումների կարգագրերի անվանակարգերը (սույն կարգի հավելված N 2-ի Ձև 38), որի մեկ օրինակը հանձնվում է Դեպարտամենտի ընդհանուր բաժին: (220-րդ կետը փոփ. 30.05.2019.N 77-Լ, խմբ. 29.01.2020թ. N 17-L)

 

221. Ծրարում եղած փաստաթուղթը կարգագրին կցելուց առաջ ծրարից հանվում է և ծրարին ամրակցելով համարակալվում:

 

222. Յուրաքանչյուր կարգագրին կցվում է 200-ից ոչ ավել թերթ: (222-րդ կետը փոփ. 29.01.2020թ. N 17-Լ)

 

223. Եթե փաստաթղթերը շատ են, ապա կազմվում է կարգագրի երկրորդ հատորը, որին տրվում է առաջին հատորի համարը, և այն լինում է առաջին հատորի շարունակությունը:

 

224. Յուրաքանչյուր տարի, ըստ կարգագրերի անվանակարգի, բացվում է նոր կարգագիր:

 

225. Չի թույլատրվում նախորդ տարվա կարգագրում կցել ընթացիկ տարվա փաստաթուղթ կամ վարույթ՝ բացառությամբ նախկին տարիների վարույթներին կցվող փաստաթղթերի, քանի դեռ գրագրություն է տարվում նույն հարցի վերաբերյալ:

 

226. Համապատասխան մակագրությամբ կարգագրին փաստաթուղթ կցելու թույլտվություն տալիս է հանձնարարությունը տված վերադասը:

 

227. Արգելվում է կարգագրում առանց համապատասխան մակագրության, այն է` «կցել կարգագրին», փաստաթուղթ կցելը կամ էլ այնպիսի փաստաթուղթ կցել, որը չի վերաբերում կարգագրի բովանդակությանը կամ սևագրություն է կամ արդեն իսկ կցված փաստաթղթի կրկնօրինակ է (պատճեն), կամ անձնական փաստաթուղթ է և ենթակա է վերադարձման:

 

228.Անձնական փաստաթուղթը վերադարձվում է, իսկ կարգագրին կցվում է դրա պատճենը:

 

229. Եթե վերադասի հանձնարարությամբ անձնական փաստաթուղթը չի վերադարձվում, ապա այն դրվում է առանձին ծրարի մեջ, որը կցվում է կարգագրին և համարակալվում է` պարտադիր կցելով փաստաթուղթը չվերադարձնելու մասին վերադասի հանձնարարությունը:

 

230. Տարբեր կարգագրերը ընթացիկ տարում միացնելն արգելվում է, դրանք կարող են միացվել կարգագրերի անվանակարգում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո` ընթացիկ տարվա ավարտից հետո:

 

231. Կարգագիրը Կոմիտեի կամ Դեպարտամենտի որևէ ծառայողի չի տրվում, համապատասխան պետական ծառայողի կողմից տրվում է միայն պահանջված փաստաթուղթը և միայն համապատասխան մատյանում (մուտքի կամ ելքի կամ վարույթների գրանցման մատյանում) կարգագրից փաստաթղթի տրման մասին նշում կատարելուց հետո: Նշումը կատարվում է մատյանի այն սյունակում, որտեղ գրանցված է փաստաթուղթը կարգագրին կցելու մասին:

 

Կարգագրից փաստաթղթի հատկացման վերաբերյալ ստացողը ստորագրելուց հետո նշում է անվան առաջին տառը, ազգանունը և ամսաթիվը, իսկ վերադարձնելու դեպքում ստորագրում է համապատասխան պետական ծառայողը` նշելով վերադարձման ամսաթիվը: (231-րդ կետը փոփ. 29.01.2020թ. թիվ 17-Լ)

 

232.Յուրաքանչյուր կարգագրին անվանակարգից տրվում է համար և վերնագիր (կարգագրերի վերնագրերը ձևակերպվում են սեղմ` փաստաթղթերի բովանդակության հիման վրա):

Օրինակ`

«2 – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների հրամաններ»,

«2(1) – ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմին առնչվող հրամաններ»:

 

233. Կարգագրերից կամ վարույթներից առանց վերադարձնելու պայմանի փաստաթուղթ վերցնելը կամ տալը կատարվում է բացառիկ դեպքերում` Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալի թույլտվությամբ` պարտադիր կերպով կարգագրին կամ վարույթին կցելով հանված փաստաթղթի վավերացված պատճենը, ինչպես նաև բնօրինակը վերցնելու  պատճառների մասին տեղեկանքը: