ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
20.09.18, 12:19

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
Հրաման՝


20.09.2018թ., ք. Երևան, թիվ  151-Լ 


ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրաման է ստորագրել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում ՀՀ ՔԿ մարմիններում և ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 16-ի «Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին» N899-Ն որոշումը՝ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակված  Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու, ինչպես նաև կարևորելով այդ ոլորտում միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.





Հրամայում եմ՝


 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներից ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝

 

 

Աշխատանքային խմբի ղեկավար՝

 

Արթուր Մելիքյան                               Հայաստանի  Հանրապետության   քննչական  
                                                       կոմիտեի տարածքային քննչական վարչությունների
                                                       գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

 

 

Աշխատանքային խմբի անդամներ՝

 

 

Արթուր Սեփոյան                                Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների
                                                        գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

 

Ռոբերտ Ադիլխանյան                         Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                       քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ

 

Ահարոն Ներսիսյան                            Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                       Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

 

Ժիրայր Զեյնալյան                             Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                       ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետի տեղակալ

 

Մերուժան Գալստյան                          Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                       տարածքային քննչական վարչությունների
                                                       գործունեության վերահսկողության գլխավոր
                                                       վարչության երկրորդ վարչության ՀԿԳ քննիչ

 

Ասյա Ղալթախչյան                             Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                       տարածքային քննչական վարչությունների գործունեության
                                                       վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության ՀԿԳ քննիչ

 

Հայկ Խալաթյան                                 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
                                                       ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ

 

Կարապետ Կարապետյան                    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի
                                                       քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի պետ



2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների պետերին՝

1) Սույն թվականի սեպտեմբերի 23-ին իրականացնել ուժեղացված ծառայություն, միաժամանակ, քննչական կոմիտեի ծառայողներին հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին (այսուհետ՝ ընտրություններ) մասնակցելու համար (2018 թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 08:00-ից մինչև 20:00-ը ներգրավվում է ծառայողների 100%-ը, իսկ 20:00-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 24-ը` ժամը 08:00-ը՝ ծառայողների 30%-ը)։

2) Արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը վերապատրաստված քննիչների ներգրավմամբ (ձև 1)։

3) Սույն հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։

4) Բարդ կամ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել աշխատանքային խմբի անդամների կամ աշխատանքային խմբի ղեկավարի հետ:


3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝

1) Գործնական աջակցություն ցուցաբերել Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությանն ու դրա ստորաբաժանումներին ընտրությունների ընթացքում, ինչպես նաև ընտրություններին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման ուղղությամբ։

2) 2018 թվականի սեպտեմբերի 20-ից՝ յուրաքանչյուր օր Կոմիտեի նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ նախընտրական քարոզչության, քվեարկության ընթացքում, ինչպես նաև ընտրություններին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին։

4. Կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝

Կազմակերպել ընտրությունների քվեարկության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման արդյունքների վերաբերյալ          Կոմիտեի       Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը։

5.Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Պողոսյանին։

6.Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին, աշխատանքային խմբի անդամներին:






Հ.Գրիգորյան