Ելույթներ և հարցազրույցներ
16.03.23, 16:39

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանի ելույթը

Քրեական գործի հարուցումը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, ինչպես նաև հիշյալ խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին հանձնարարել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նշված քրեակատարողական հիմնարկի տեղամասերից մեկի կալանավորին, սակայն վերոնշյալ անձը հրաժարվել է կատարել հիշյալ հանձնարարությունը:

Քրեական գործի հարուցումը մերժելը

  • Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:
  • Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: