ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
26.07.21, 13:14

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N91-Լ հանձնարարականը (ինկորպորացիա՝ լրացված 26.07.2021թ. N87-L)

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 134-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ  ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՎԵՐՑՆԵԼՈՒ  ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


01.10.2015թ., N91-Լ
(շարադրվել է նոր խմբագրությամբ 28.06.2021. N 69-Լ)

Ինկորպորացիա առ 26.07.2021թ. N87-L

Հիմնական փաստաթուղթ
 Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներ կիրառելիս կասկածյալի կամ մեղադրյալի կողմից առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հնարավորությունը սահմանափակելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»  Հայաստանի   Հանրապետության  օրենքի   12-րդ  հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով` 

 

Հանձնարարում եմ`


1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կիրառելու մասին որոշումը կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարելուց հետո «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի  N821 որոշման 19-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավորապես վերցնել կասկածյալի կամ մեղադրյալի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, «MULBERRY» էլեկտրոնային համակարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

2.Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված որոշումը հայտարարելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված տեղեկատվությունը (այդ թվում՝ կասկածյալի կամ մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը) «MULBERRY» էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար: (լրաց. 26.07.2021թ. N 87-L)

3. Հայաստանի Հանրապետության քրեական   դատավարության  օրենսգրքի  134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցը վերացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելուց հետո անմիջապես  կասկածյալին կամ մեղադրյալին վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անհրաժեշտ տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում «MULBERRY» էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և  Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

4. Սույն հանձնարարականի 1-3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին, ինչպես նաև «MULBERRY» էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն կամ  անձնագրային և վիզաների վարչություն ուղարկել կապի այլ միջոցներով:

5.Հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 

                                                                                             Ա. Գ. Հովսեփյան