ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
28.06.21, 06:07

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015թ. հոկտեմբերի 1-ի N91-Լ հանձնարարականը (ինկորպորացիա՝ լրացված 28.06.2021թ. N 69-L)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 134-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ  ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՎԵՐՑՆԵԼՈՒ  ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարական N 91-Լ, 01.10.2015թ.
(շարադրվել է նոր խմբագրությամբ 28.06.2021. N 69-Լ)
Ինկորպորացիա առ 28.06.2021թ. N 69-L


Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներ կիրառելիս կասկածյալի կամ մեղադրյալի կողմից առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հնարավորությունը սահմանափակելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»  Հայաստանի   Հանրապետության  օրենքի   12-րդ  հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով`

Հանձնարարում եմ`


1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության  օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կիրառելու մասին որոշումը կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարելուց հետո «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի  N821  որոշման 19-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավորապես վերցնել կասկածյալի կամ մեղադրյալի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, «MULBERRY» էլեկտրոնային համակարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

2.Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված որոշումը հայտարարելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված տեղեկատվությունը «MULBERRY» էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար:

3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցը վերացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելուց հետո անմիջապես կասկածյալին կամ մեղադրյալին վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անհրաժեշտ տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում «MULBERRY» էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և  Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

4. Սույն հանձնարարականի 1-3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին, ինչպես նաև «MULBERRY» էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն կամ անձնագրային և վիզաների վարչություն ուղարկել կապի այլ միջոցներով:

5.Հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 

                                                                                             Ա. Գ. Հովսեփյան