ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
21.06.21, 13:45

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2018թ. սեպտեմբերի 5-ի N147-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 21.06.2021թ. N 68-Լ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀՐԱՄԱՆԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ  ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.09.2018թ. N 147-Լ  
Ինկորպորացիա առ 21.06.2021. N 68-Լ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  12-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝

 

           1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը՝ համաձայն հավելվածի։

           2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին:

           3.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների, ստորաբաժանումների պետերին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին։

 

 

    Հ. Գրիգորյան 

 

Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 քննչական կոմիտեի նախագահի
05.09. 2018 թ. թիվ 147-L հրամանով 

 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ  ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ 

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն  կատարելու կարգը (այսուհետ՝ նախնական ուսումնասիրություն)։

2.Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կատարված առերևույթ իրավախախտման առկայությունը պարզելու նպատակով մինչև կարգապահական վարույթի հարուցումը կատարվում է նախնական ուսումնասիրություն: (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

3.Նախնական ուսումնասիրությունը կատարում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը:

4.Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Կոմիտեի վարչական շենքերում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ վայրերում։

5.Նախնական ուսումնասիրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության, սույն կարգի և այլ իրավական ակտերի համաձայն: 

 

ԳԼՈՒԽ 2

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ

 

6.Նախնական ուսումնասիրություն կատարելու առիթ է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ իրավախախտում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը: (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

7. Նախնական ուսումնասիրություն կատարելու առիթներ կարող են լինել նաև Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ իրավախախտում կատարելու մասին՝ (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

 1) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները.

      2) լրատվության միջոցի հաղորդումը.

      3) Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները. (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

       4) Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամի միջնորդությունը.

  5)Կոմիտեում հայտնաբերված իրավախախտման մասին Կոմիտեի ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիրը։

8.Նախնական ուսումնասիրության առիթների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը, ինչպես նաև՝ Հանձնաժողովի անդամների կողմից նախնական ուսումնասիրություն կատարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ Հանձնաժողովի նախագահը, նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն։ (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

9.Նախնական ուսումնասիրություն իրականացնող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն այն իրականացնելիս սահմանափակվում է նախնական ուսումնասիրություն նշանակելու առիթ հանդիսացող փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգմամբ և պարզաբանմամբ, իսկ ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում դրանք նույնպես ստուգվում և պարզաբանվում են՝ այդ մասին նախապես զեկուցելով Կոմիտեի նախագահին։ (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

 

ԳԼՈՒԽ 3

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

10. Նախնական ուսումնասիրության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝

1)      իրավախախտման օբյեկտիվ հատկանիշները (արարքը, հետևանքը, պատճառական կապը, տեղը, ժամանակը, եղանակը).

2)     իրավախախտման սուբյեկտիվ հատկանիշները (մեղքի առկայությունը, շարժառիթը, նպատակը).

3)     իրավախախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները։  

 

ԳԼՈՒԽ 4

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԵՎ ՆՐԱ ՎԵՐԱԴԱՍԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագ. փոփ. 08.04.2021. N 38-Լ)

 

     11.Նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը լիազորված է՝ (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

1)      սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախնական ուսումնասիրություն՝ կատարված  գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձևակերպում.

2)     Կոմիտեի նախագահի և անմիջական ղեկավարի պահանջով պարբերաբար ներկայացնել նախնական ուսումնասիրության նյութերը և զեկուցել ընթացքի մասին.

3)     պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ մարմիններից և կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել փաստաթղթեր, նյութեր և տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել իրավախախտման և դրան առնչվող անձանց մասին.

4)     ուսումնասիրել առերևույթ իրավախախտման փաստին առնչվող քրեական, քաղաքացիական, կարգապահական կամ վարչական վարույթի նյութեր և Կոմիտեի տնօրինության տակ գտնվող այլ փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում դրանց կրկնօրինակները կցել նախնական ուսումնասիրության նյութերին.

5)    վերցնել բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ), այդ թվում` հեռավար կարգով` համացանցի օգտագործմամբ, առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձից, նախնական ուսումնասիրությանն աջակցող այլ անձանցից. (խմբ. 08.04.2021. N 38-Լ)

6)    կատարել զննություն.

7)     իր իրավասության սահմաններում լուծել կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի միջնորդությունները. (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

8)    պարզաբանել առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, մասնագետի, թարգմանչի, այլ անձի իրավունքներն ու պարտականությունները: (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

12.Նախնական ուսումնասիրություն իրականացրած ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարգապահական վարույթի ընթացքում պարտավոր է՝ (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

1) ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության վերաբերյալ եզրակացությունը.

2)հանդես  գալ բացման խոսքով և պատասխանել  Հանձնաժողովի նախագահի և անդամների հարցերին.
     3) կազմել Հանձնաժողովի ըստ էության որոշումների և եզրակացությունների նախագծերը.

4)ներկայացնել Կոմիտեի նախագահի դիրքորոշումը «ՀայաստանիՀանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված տույժերի կիրառման մասին:

13. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անմիջական ղեկավարը լիազորված է՝ (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

1)     նախնական ուսումնասիրությունը հանձնարարել ներքին անվտանգության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին, տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ. (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

2)    նախնական ուսումնասիրության ընթացքում դրա իրականացումը գրավոր հանձնարարել Կոմիտեի ներքին անվտանգության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող այլ անձի. (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

3)     մասնակցել նախնական ուսումնասիրության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարել նախնական ուսումնասիրություն.

4)     գրավոր հաստատել նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությունը, իսկ դրա հետ համաձայն չլինելու դեպքում՝ ներկայացնել անհամաձայնությունը պատճառաբանող զեկուցագիր։ 

 

ԳԼՈՒԽ 5

ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԽԱԽՏՄԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերն. փոփ. 08.04.2021. N 38-Լ)        

 

     14. Առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի՝ (փոփ. 08.04.2021. N 38-Լ )

1)      նախնական ուսումնասիրությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

2)     իմանալու, թե ինչում է կասկածվում և բացատրություն տալ դրա վերաբերյալ.

3)    բացարկ ներկայացնելու, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է նախնական ուսումնասիրության ելքով։ Բացարկը լուծում է Կոմիտեի նախագահը։ (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

4)     Նախնական ուսումնասիրության ընթացքում միջնորդություններ ներկայացնելու առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև նախնական ուսումնասիրության նյութերին իր դիմումը հիմնավորող փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.

5)     ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ, միջնորդություններ ու դիտողություններ.

6)    մինչև նախնական ուսումնասիրության ավարտը ծանոթանալու նյութերին (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների), ներառյալ նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությանը։

15. Առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է. (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

1)     նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պահանջով ներկայանալու նախնական ուսումնասիրության իրականացման վայր, մասնակցելու անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատելու դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում  ներկայացնելու գրավոր պատճառաբանություն. (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

2)    նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պահանջով ներկայացնելու իր մոտ եղած՝ նախնական ուսումնասիրությանն անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը։ (փոփ. 08.04.2021. N 38-Լ) 

 

ԳԼՈՒԽ 6

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՆՋԱՏՈՒՄԸ

 

16.Նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի զեկուցագրի հիման վրա Կոմիտեի նախագահի, իսկ Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ՝ (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

1) մեկ վարույթում կարող են միացվել առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ իրավախախտում կատարելու վերաբերյալ երկու կամ ավելի նախնական ուսումնասիրության նյութերը. (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

2)մեկ կամ մի քանի առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցվերաբերյալ նախնական ուսումնասիրության նյութը կարող է առանձնացվել առանձին վարույթում, եթե դա բացասաբար չի անդրադառնա նախնական ուսումնասիրության  լրիվության և օբյեկտիվության վրա: (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

  

ԳԼՈՒԽ 7

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17.Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 30 օրվա ընթացքում: Սույն կարգի 14-րդկետի 4-րդ ենթակետով նախատեսված միջնորդությունը նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից բավարարելու դեպքում նախնական ուսումնասիրության ժամկետը երկարաձգվում է երեք օրով: (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

18.Նախնական ուսումնասիրության ժամկետը նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձիպատճառաբանված զեկուցագրի հիման վրա Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի կողմից կարող է երկարաձգվել մինչև 30 օրով, եթե. (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

1)     նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձից անկախ պատճառներով ձգձգվում են այլ մարմին կատարված հարցումներ իպատասխանները. (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

2)    նախնական ուսումնասիրության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ։

19.Նախնական ուսումնասիրության ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում նախնական ուսումնասիրությունը սույն կարգով  նախատեսված հիմքերով եղել է կասեցված։

20. Նախնական ուսումնասիրությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է 15–օրյա ժամկետում։ 

 

ԳԼՈՒԽ 8

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Նախնական ուսումնասիրությունը կարող է կասեցվել, եթե՝

1)  Հայաստանի Հանրապետության դատախազության և նախաքննության մարմինների քննարկմանն է ուղարկվել նախնական ուսումնասիրության նյութեր՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը. (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

2)    Նախնական ուսումնասիրություն նշանակելուց հետո պարզվել է, որ փաստի առթիվ նախաքննության մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինկատմամբ կայացված վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը. (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

3)    Նախնական ուսումնասիրության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ այն ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ով պետք է ենթարկվի կարգապահական տույժի. (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

4)    առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ծանր հիվանդ է կամ գտնվում է արձակուրդում (գործուղման մեջ)՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել նախնական ուսումնասիրության վերջնական ընթացքը. (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

5)    գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է նախնական ուսումնասիրության կատարմանը։

22. Սույն կարգի 21-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում նախնական ուսումնասիրությունը կասեցվում է այն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կամ վերջինիս անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա՝ Կոմիտեի նախագահի, իսկ Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ։ (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

23. Սույն կարգի 21-րդ մասով նախատեսված հիմքերըվերանալուդեպքումնախնականուսումնասիրությունըվերսկսվումէ սույն կարգի 22-րդ մասով սահմանված կարգով:

24. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սեղմ ժամկետում գրավոր տեղեկացնել նախնական ուսումնասիրության կասեցման կամ վերսկսման մասին այն քաղաքացուն, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, ումից ստացվել է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ դիմումը, հաղորդումը կամ միջնորդությունը։ (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

25. Սույն կարգով նախատեսված հիմքերով նախնական ուսումնասիրությունը կարող է կասեցվել կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո առավելագույնը 12 ամիս ժամկետով։ 

 

ԳԼՈՒԽ 9

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

26. Նախնական ուսումնասիրությունը դադարեցվում է, եթե՝

1)     իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա այլ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք չկան. (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

2)    իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից ազատվել է Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով. (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

3)    իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները. (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

4)    իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները. (փոփ. 08.04.2021. N 38-Լ)

5)    նախնական ուսումնասիրություն նշանակելու առիթ հանդիսացող փաստերի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ համաներման ակտ.

6)   Լրացել է սույն կարգի 25-րդ մասով նախատեսված նախնական ուսումնասիրությունը կասեցնելու առավելագույն ժամկետը.

7)    Խախտում թույլ տված Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը բացատրությամբ ընդունել է խախտման մեջ իր մեղավորությունը, որի համար կարող է կիրառվել «զգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժը: (ենթ. լրաց.  08.04.2021. N 38-Լ)

27. Սույն կարգի 26-րդ կետի 1-6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում նախնական ուսումնասիրությունը դադարեցնելու վերաբերյալ այն իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կամ վերջինիս անմիջական ղեկավարը կազմում է եզրակացություն, որը ներկայացվում է Կոմիտեի նախագահի քննարկմանը, իսկ Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության դեպքում՝ Հանձնաժողովի քննարկմանը։ (լրաց 08.04.2021. N 38-Լ, փոփ. 21.06.2021թ. N 68-Լ)

27.1. Սույն կարգի 26-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքում նախնական ուսումնասիրությունը դադարեցնելու վերաբերյալ այն իրականացնող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կամ վերջինիս անմիջական ղեկավարը կազմում է եզրակացություն, որի հիման վրա Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետը խախտում թույլ տված Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժի նշանակման վերաբերյալ զեկուցագրով առաջարկություն է ներկայացնում Կոմիտեի նախագահին: (կետը լրաց.  08.04.2021. N 38-Լ) 

 

ԳԼՈՒԽ 10

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ  ԸՆԹԱՑՔԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Նախնական ուսումնասիրության ընթացքը և արդյունքներն այն իրականացնող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձըպետք է գրանցի արձանագրություններում և գրավոր այլ փաստաթղթերում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ դրանց կցված հավելվածներում։ Նախնական ուսումնասիրության ընթացքն ու արդյունքները պարունակող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը։ Նախնական ուսումնասիրության հիմքում չեն կարող դրվել Օրենքի և սույն կարգի պահանջների խախտմամբ ձեռքբերված փաստական տվյալներ։ (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

29.Նախնական ուսումնասիրության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում նյութերը համապատասխան զեկուցագրով ներկայացվում են Կոմիտեի նախագահին։

30. Նախնական ուսումնասիրության արդյունքում կազմվում է եզրակացություն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ։Եթե առկա է օրենքի խախտում, սակայն դրանք էական կամ պարբերական խախտումներ չեն, ապա արձանագրված խախտումները քննարկվում են օպերատիվ խորհրդակցությունում՝ հետագայում այդպիսիք բացառելու համար:

31.Եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական֊ պատճառաբանական և եզրափակիչ հետևյալ մասերից.

1)     ներածական մասում նշվում են տվյալներ եզրակացությունը կազմելու վայրի, նախնական ուսումնասիրություն սկսելու առիթի, հիմքի և ժամկետի մասին.

2)     նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են՝

ա. նախնական ուսումնասիրության ընթացքում պարզված հանգամանքների և դրանց հիմնավորումների վերաբերյալ տվյալները,

բ. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող փաստական տվյալները, (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

գ. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին բնութագրող այլ հանգամանքներ, (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

դ. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձիվերջին մեկ տարում ստացած գործող կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալները. (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

3)     եզրափակիչ մասում շարադրվում են կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետևությունները, նախնական ուսումնասիրություն իրականացրած անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, դասային աստիճանի, ինչպես նաև եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա և ամսաթվի մասին։

32.Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կարգապահական խախտման առերևույթ հատկանիշների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը կամ տեղակալը կարող են Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությամբ դիմել Հանձնաժողովին։ (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

33.Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության եզրակացությունը և նյութերը ներկայացվում են Հանձնաժողովի նախագահին և միջնորդություն ներկայացրած անդամին։ Նախնական ուսումնասիրության եզրակացությունը պարտադիր չէ միջնորդություն ներկայացրած Հանձնաժողովի անդամի համար։ 

 

ԳԼՈՒԽ 11

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏ ԿԱՆՉԵԼԸ

(11-րդ գլուխը լրաց. 23.06.2020. N 110-Լ, փոփ. 21.06.2021. N 68-Լ)

 

34. Մինչև Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության քննարկումը, Կոմիտեի նախագահը Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունն ու կից փաստաթղթերը կարող է հետ կանչել դրանք խմբագրելու, փոփոխելու կամ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորությունը վերագնահատելու նպատակով, ինչպես նաև նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում: (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

35. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հետ կանչված միջնորդությունն ու կից փաստաթղթերը ուղարկվում են Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունն ու կից փաստաթղթերը խմբագրելու, փոփոխելու, Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորությունը վերագնահատելու, ինչպես նաև նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում՝ լրացուցիչ փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով: (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

36. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունն ու կից փաստաթղթերը խմբագրելը, փոփոխելը կամ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորության վերագնահատումն իրականացվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: (փոփ.  08.04.2021. N 38-Լ)

Նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում լրացուցիչ փաստական տվյալների ձեռք բերումը կատարվում է նախնական ուսումնասիրության համար սահմանված կարգով և ժամկետներում:

37. Կոմիտեի նախագահը Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժի կիրառման վերաբերյալ Հանձնաժողովին ներկայացված միջնորդությունը կարող է հետ կանչել կարգապահական խախտման ծանրության աստիճանի և միջնորդությամբ ներկայացված կարգապահական տույժի համապատասխանությունը վերագնահատելու և առավել մեղմ կարգապահական տույժ կիրառելու անհրաժեշտության դեպքում՝ մինչև Հանձնաժողովի կողմից լրացուցիչ լսումներ սկսելը: (կետը լրաց.  21.06.2021. N 68-Լ)

38. Սույն կարգի 37-րդ կետով նախատեսված միջնորդությունը հետ կանչելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտեի նախագահը կարող է կրկին Հանձնաժողովին ներկայացնել Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժի կիրառման վերաբերյալ միջնորդություն կամ նշանակել Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված տույժերից մեկը: (կետը լրաց.  21.06.2021. N 68-Լ)