ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
19.04.22, 12:49

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2020 թվականի հուլիսի 3-ի N117-Լ հանձնարարականը (ինկորպորացիա՝ լրացված 19.04.2022թ. N 66-Լ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ


 ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԸ, ՔԱՐԵՐԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹՆԵՐԸ, ԴՐԱՄԸ, ՉԵԿԵՐԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


03.07.2020թ. N117-Լ
Ինկորպորացիա առ 19.04.2022թ. N66-Լ

 

Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ


 

Նկատի ունենալով, որ իրեղեն ապացույցների և այլ առարկաների պահպանման պրակտիկան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2–րդ մասի պահանջներին, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

 

Հանձնարարում եմ՝


1. Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողներին՝
1) քննչական գործողություններ կատարելիս առգրավված թանկարժեք մետաղները և քարերը, օտարերկրյա արժույթները, դրամը, չեկերը և արժեթղթերը, որոնք համապատասխան քրեական գործով վարույթում կարող են ճանաչվել իրեղեն ապացույց, զննվելուց անմիջապես հետո, իրենց անհատական հատկանիշներով գործի համար նշանակություն չունենալու դեպքում, պետք է պահպանության համար հանձնվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին։

2. Սույն հանձնարարականի նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին, իսկ վերահսկողությունը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների։

3. (Ուժը կորցր. 19.04.2022. N 66-Լ)

4. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների պետերին:

 

 

 

          Հ. Գրիգորյան