ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
08.12.21, 08:43

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 5-ի N149-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 08.12.2021թ. N169-Լ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՔՆՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 166-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 

 

Ինկորպորացիա առ 08.12.2021թ. N 169-Լ
05.11.2021թ. N149-Լ  

Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով անձնական տվյալների, հեռախոսազանգերի և ինտերնետ հաղորդակցությունների վերծանումներն ստանալու գործընթացն օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քրեական գործերի նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումները բացառելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով անձնական տվյալների, հեռախոսազանգերի և ինտերնետ հաղորդակցությունների վերծանումներն ստանալու  կարգը՝  համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների վարույթում քննվող քրեական գործերով անձնական տվյալների, հեռախոսազանգերի և ինտերնետ հաղորդակցությունների վերծանումներն ստանալու  կարգը հաստատելու մասին» թիվ 166-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչել:

3.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի առաջին բաժնի պետին:  

 

          Ա.Քյարամյան 

 

                     Հավելված
                   Հայաստանի Հանրապետության
                   քննչական կոմիտեի նախագահի
 ___ ______21   թ. N_____-Լ հրամանի
 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՔՆՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ,  ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ 

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով անձնական տվյալների, հեռախոսազանգերի և ինտերնետ հաղորդակցությունների վերծանումների (այսուհետ՝ վերծանում) վերաբերյալ դատարանների որոշումները (այսուհետ՝ դատարանի որոշում) Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային, ֆիքսված, ինտերնետ կապի ծառայություններ մատուցող օպերատորներին (այսուհետ՝ կապի օպերատոր) ծառայողական էլեկտրոնային փոստով ուղարկելու և վերծանումների վերաբերյալ տեղեկատվությունը կապի օպերատորներից ստանալու կարգը:

2. Կոմիտեի ստորաբաժանումները դատարանի որոշումը և  ուղեկցական գրությունը (այսուհետ՝ միասին փաստաթուղթ) կապի օպերատորներին ուղարկում և վերծանումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանում են էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի առաջին բաժնի միջոցով:

3. Փաստաթղթերը Կոմիտեի առաջին բաժնի ծառայողական էլեկտրոնային փոստին  ուղարկվում են  ծառայողական էլեկտրոնային փոստով, PDF ձևաչափով՝ մեկ էլեկտրոնային ֆայլով:

4. Կոմիտեի առաջին բաժին ուղարկվող էլեկտրոնային նամակը բաղկացած է «Առարկա» (Subject) դաշտից և բովանդակային մասից: «Առարկա» դաշտում նշվում է ուղեկցական գրության ելից համարը, իսկ բովանդակային մասում կցվում է սույն կարգի  2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը պարունակող էլեկտրոնային ֆայլը, որը կրում է ուղեկցական գրության ելից համարը: (նախադաս խմբ. 08.12.2021. N 169-Լ)

5. Կոմիտեի առաջին բաժնի միջոցով կապի օպերատորին ուղարկվող ուղեկցական գրությունը ստորագրում է Կոմիտեի ստորաբաժանման պետը կամ նրա տեղակալը:

6. Մինչև Կոմիտեի ստորաբաժանման փաստաթղթաշրջանառություն իրականացնող քաղաքացիական ծառայողին փաստաթղթերը ելքագրման համար հանձնելը, քրեական գործով  նախաքննություն  իրականացնող քննիչը  ստուգում է.
1)հասցեատեր կապի օպերատորների անվանումների համապատասխանությունը  դատարանի որոշման մեջ նշված կապի օպերատորների անվանումներին,
2) ուղեկցական գրության մեջ նշված քրեական գործի համարի համապատասխանությունը դատարանի որոշման մեջ նշվածի հետ,
3) ուղեկցական գրության վրա ստորագրության առկայությունը, (խմբ. 08.12.2021. N 169-Լ)
4) ուղեկցական գրության վրա կատարողի ազգանվան և հեռախոսահամարի առկայությունը,
5) առդիր թերթերի քանակը,
6) որոշումը կայացրած դատավորի ստորագրության առկայությունը,
7) դատարանի որոշման յուրաքանչյուր էջի վրա կնիքի բնօրինակ դրոշմի առկայությունը:

7. Ելքագրվող փաստաթղթերը մշակելու, ուղարկելու և ստանալու գործառույթներն իրականացնում է Կոմիտեի ստորաբաժանման փաստաթղթաշրջանառություն իրականացնող քաղաքացիական ծառայողը՝ Կոմիտեի գործավարության կարգի պահանջներին համապատասխան:

8. Ելքագրվող փաստաթղթերն ուղարկվում են ուղեկցական գրությունը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրելու օրը:

9. Հրատապ կատարում պահանջող դեպքերում Կոմիտեի առաջին բաժին ուղարկվող  ուղեկցական գրության մեջ, ինչպես նաև էլեկտրոնային նամակի «Առարկա» (Subject)  դաշտում կատարվում է «Հրատապ» գրառումը:

10. Դատարանի յուրաքանչյուր որոշում ուղեկցական գրությամբ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով:

11. Ելքագրված փաստաթղթերն ուղարկելուց հետո դրանց առաջին օրինակները կցվում են քրեական գործի նյութերին, իսկ երկրորդ օրինակները պահվում են կարգագրում:

12. Ստացված փաստաթղթերը ստուգվում են Կոմիտեի առաջին բաժնի քաղաքացիական ծառայողի կողմից և ենթակա են վերադարձման, եթե՝
1) ուղեկցական գրությունում, որպես ելից համար, նշված է քրեական գործի համարը,
2) հարցումները չեն վերաբերում դատարանի որոշմանը,
3) չեն պահպանվել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի,  18-րդ կետի  պահանջները, (փոփ. 08.12.2021. N 169-Լ)
4) ուղարկված են ոչ ծառայողական էլեկտրոնային փոստով:

13. Սույն կարգի պահանջներին համապատասխան ստացված փաստաթղթերը հաստատվում են էլեկտրոնային ստորագրությամբ և Կոմիտեի առաջին բաժնում հաշվառվում են էլեկտրոնային եղանակով՝ ըստ օպերատորների, նամակի Առարկա դաշտում նշվում են հաշվառման հերթական համարները և հատուկ կապուղու միջոցով ուղարկվում են դատարանի որոշմամբ հանձնարարված  կապի օպերատորներին:

14. Կապի օպերատորներից ստացված էլեկտրոնային տեղեկատվությունը և կապի օպերատորի համապատասխան աշխատակցի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված գրությունը Կոմիտեի առաջին բաժնի քաղաքացիական ծառայողը ծառայողական էլեկտրոնային փոստով ուղարկում է համապատասխան ստորաբաժանում:

15. Կատարումն ավարտված փաստաթղթերը Կոմիտեի առաջին բաժնում պահպանվում են համակարգչային եղանակով՝ մեկ տարի ժամկետով:

16. Կոմիտեի ստորաբաժանման փաստաթղթաշրջանառություն իրականացնող քաղաքացիական ծառայողը կապի օպերատորի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված գրությունը  և (կամ) էլեկտրոնային գրությանը «Microsoft Office Excel» ծրագրով կցված տեղեկատվությունը համակարգիչ ներբեռնելուց հետո տպագրման եղանակով դարձնում է թղթային, իսկ ամրակցված տեղեկատվությունը ծավալուն լինելու դեպքում, էլեկտրոնային կրիչի վրա փոխանցում է քրեական գործով նախաքննություն  իրականացնող քննիչին՝ քրեական գործի նյութերին կցելու համար, իսկ ներբեռնված ֆայլերը պահպանում է դրանց համար համակարգչում բացված պահոցում ՝ ըստ կապի օպերատորների:

17. Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կապի օպերատորներին ի լրումն գրություն ուղարկվում է.
1) դատարանի որոշման պահանջները կապի օպերատորի կողմից թերի կատարելու դեպքում,
2) դատարանի որոշման պահանջները լիարժեք կատարելու նպատակով՝ կապի օպերատորի պահանջով, լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտության դեպքում:

18. Ի լրումն գրությունն ուղարկվում է ելից նոր համարով, որի վրա կատարվում է «Ի լրումն մեր ___ թ. _______ -ի թիվ_________գրության»  գրառումը:

19. Հստակեցնող  կամ լրացուցիչ այլ հարցերը կապի օպերատորներին անմիջականորեն ներկայացնում են քրեական գործով նախաքննություն  իրականացնող քննիչը կամ Կոմիտեի տվյալ ստորաբաժանման պետը: