ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
01.09.21, 09:52

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 1-ի N116-Լ հրամանը

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



ՀՐԱՄԱՆԸ


ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՍԵԼՈՒ ԵՎ ՁԱՅՆԱԳՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՁԱՅՆԱԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.09.2021թ., N 116-Լ

 

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով հեռախոսային խոսակցությունները վերահսկելու գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.



Հրամայում եմ՝

 

1.Հաստատել հեռախոսային խոսակցությունները լսելու և ձայնագրառելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշումները Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ուղարկելու և ձայնագրառումները ստանալու կարգը' համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժնի պետին:

 



Ա.Քյարամյան 

 

Հավելված՝
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի

«01» 09 2021թ. N116-Լ հրամանի

 

ԿԱՐԳ`
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՍԵԼՈՒ ԵՎ ՁԱՅՆԱԳՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼ՛ՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՍՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ
ԵՎ ՁԱՅՆԱԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ


1.Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ' Կոմիտե) վարույթում քննվող քրեական գործերով հեռախոսային խոսակցությունները լսելու և ձայնագրառելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշումները Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ուղարկելու Ա ձայնագրառումները ստանալու ընթացակարգը:

2.Կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց հեռախոսային խոսակցություններում գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվելու վերաբերյալ բավարար հիմքեր ունենալու դեպքում, Կոմիտեի քննիչը (բացառությամբ Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության) հեռախոսային խոսակցությունները լսելու և ձայնագրառելու անհրաժեշտության մասին ստորաբաժանման պետի միջոցով բանավոր տեղեկացնում է համապատասխանաբար Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության կամ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության (այսուհետ' Վարչություն) պետին' միաժամանակ Կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժնի (այսուհետ' Առաջին բաժին) պետից պարզում այն իրականացնելու տեխնիկական հնարավորությունը:

3. Առաջին բաժնից տեխնիկական հնարավորության առկայության մասին տեղեկանալուց հետո, Կոմիտեի քննիչը դատարան է ներկայացնում միջնորդություն' քրեական գործով հեռախոսային խոսակցությունները լսելու և ձայնագրառելու թույլտվություն ստանալու համար:

4.Հեռախոսային խոսակցությունները լսելու և ձայնագրառելու թույլտվություն տալու վերաբերյալ դատարանի որոշման (այսուհետ' Դատարանի որոշում) երկու բնօրինակ ստորաբաժանման պետի ուղեկցական գրությամբ, «գաղտնի» դրոշմագրով ուղարկվում է Վարչության պետին:

5.Վարչության պետին հասցեագրված ուղեկցական գրության կամ Դատարանի որոշման մեջ անճշտությունների առկայության դեպքում դրանք վերադարձվում են Կոմիտեի նախաձեռնող ստորաբաժանում:

6.Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած «ԱՌԱՋԱԴՐԱՆՔ» ձևաթուղթը լրացնելու համար, սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ուղեկցական գրության հետ միասին' նույն ծրարում, Առաջին բաժին է ուղարկվում նաև վերահսկվող անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) ազգանունը, անունը, հայրանունը,
2) ծննդյան թիվը, վայրը,
3) գրանցման և բնակության վայրի հասցեները, դրանց հեռախոսահամարները,
4) ընտանեկան դրությունը,
5) Հայաստանի՜Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգում աշխատող մերձավոր ազգականների (հարազատների) մասին տվյալները,
6) աշխատանքի վայրի հասցեն, պաշտոնը, հեռախոսահամարը,
7) ավտոմեքենայի մակնիշը, հաշվառման համարանիշը, գույնը,
8) դատվածությունը' երբ և ինչի համար:

7.Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված որևէ տեղեկություն հայտնի չլինելու դեպքում' կատարվում է «հայտնի չէ» գրառումը:

8.Դատարանի որոշումը Վարչության պետը ներկայացնում է համապատասխան ոլորտը համակարգող Կոմիտեի նախագահի տեղակալին, իսկ վերջինս' Կոմիտեի նախագահին:

9.Դատարանի որոշման երկու բնօրինակները Կոմիտեի նախագահի ուղեկցական գրությամբ, «գաղտնի» դրոշմագրով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին' սահմանված կարգով ընթացք տալու համար:

10.Պահանջի դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տրամադրած «ԱՌԱՋԱԴՐԱՆՔ» ձևաթղթում Առաջին բաժինը լրացնում է սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները, ինչը Վարչության պետի ուղեկցական գրությամբ, «գաղտնի» դրոշմագրով, Առաջին բաժնի միջոցով առձեռն հանձնվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայություն' ի լրումն հիմնական գրության:

11.Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործերով Դատարանի որոշումը ոլորտը համակարգող Կոմիտեի նախագահի տեղակալի կողմից Կոմիտեի նախագահին ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ուղարկվում պահպանելով սույն կարգի 3-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերի պահանջները:

12.Առաջին բաժինը ձ այն ագր առումն եր ի սկավառակները Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայությունից առձեռն ստանալուց հետո, ծրարավորված և կնքված վիճակում ներկայացնում է Վարչության պետին, այնուհետև նրա ուղեկցական գրությամբ, «գաղտնի» դրոշմագրով, ուղարկում է Կոմիտեի նախաձեռնող ստորաբաժանում:

13.Արգելվում է սույն կարգով նախատեսված թղթակցությունն իրականացնել էլեկտրոնային փոստով:

Սույն կարգով նախատեսված թղթակցությունն իրականացնում է գաղտնի գործավարությանը ներկայացվող պահանջներին համապատասխան: