ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
31.03.23, 12:53

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023թ. մարտի 29-ի N 91-Լ հրամանը

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ

 

29.03.2023 N 91-Լ

 

«ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՔՆՆԻՉԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ.

 

1. Հաստատել «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացի առարկայական ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Դասը վարում է քննիչը» խորագրով ծրագրի դասընթացավարներին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:

                                                                                                               Ա. Քյարամյան

 

Հավելված 1  

Հայաստանի  Հանրապետության   

քննչական կոմիտեի նախագահի

___. ___ .2023թ.

                                                                                                            թիվ     -Լ հրամանի

 

 

«ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՔՆՆԻՉԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն հավելվածով սահմանվում է «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացի առարկայական ծրագիրը և անցկացման կարգը:
  2. «Դասը վարում է քննիչը» խորագրով ծրագրի շրջանակում ՀՀ Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձը դասավանդում է ՀՀ-ում գործող հանրակրթական միջին (8-9-րդ դասարան) և ավագ (10-12 դասարան) ուսումնական հաստատություններում:
  3. Մեկ առարկայական ծրագիրը պետք է համապատասխանի 1 դասաժամի տևողությանը՝ 45 րոպե:
  4. ՀՀ Քննչական կոմիտեի յուրաքանչյուր ստորաբաժանում (վարչություն, բաժին) պարտավոր է ապահովել 6 առարկայական թեմայի դասավանդումը՝ 1 ուսումնական տարվա ընթացքում (յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում՝ 3 առարկայական թեմա):
  5. Յուրաքանչուր ստորաբաժանման (վարչություն, բաժին) ղեկավար դասընթացի վարումը կազմակերպում է իր ստորաբաժանման սպասարկման տարածքում գտնվող ուսումնական հաստատություններում՝ վերջիններիս վարչակազմի հետ նախապես համաձայնեցնելով դասավանդման օրը, ժամը, առարկայական ծրագիրը:
  6. ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար անձնակազմը, կենտրոնական մարմնի մասնագիտացված ստորաբաժանումները և Զինվորական քննչական գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումները դասընթացի վարումը կազմակերպում են իրենց նախընտրած հանրակրթական ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ ռազմական)՝ վարչակազմի հետ նախապես համաձայնեցնելով դասավանդման օրը, ժամը, առարկայական թեման և հաշվի առնելով իրենց ստորաբաժանման առանձնահատկությունները:
  7. Դասընթացը վարվում է հետևյալ թեմաների շրջանակներում՝
  • Հանցագործության հասկացությունը և տեսակները,
  • Հանցագործությունը ծնող պատճառներն ու դրանց իրականացմանը նպաստող պայմանները,
  • Հափշտակության հասկացությունը և տեսակները,
  • Հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը,
  • Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը,
  • Խուլիգանությունը և դրա հատկանիշները,
  • Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ,
  • Առևանգում և ազատությունից ապօրինի զրկել,
  • Քրեական ենթամշակույթ, հանցավոր կազմակերպությունը, հանցավոր ենթամշակույթի դեմ պայքար,
  • Անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխային հակահասարակական գործողությունների մեջ ներգրավելը,
  • Երեխաների թրաֆիքինգը և շահագործումը,
  • Կոռուպցիոն հանցագործություններ, դրանց հասարակական վտանգավորությունը, կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի անհրաժեշտությունը և դրանում հանրային աջակցության կարևորությունը,
  • Ընտանեկան բռնություն,
  • Կիբեռհանցագործություններ,
  • Պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը,
  • Իրավապահ մարմինները և արդարադատություն իրականացնող մարմինները Հայաստանի Հանրապետությունում:
  1. Դասավանդումն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ մեկ դասաժամի ընթացքում անդրադարձ կատարվի առնվազն 2 թեմայի:
  2. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված թեմաները չեն բացառում դասընթացավարների կողմից այլ թեմաների դասավանդումը՝ առարկայի վերնագիրը և բովանդակությունը նախապես համաձայնեցնելով հրամանի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ                  Արսեն Այվազյանի հետ:
  3. Դասավանդման ընթացքում անհրաժեշտ է անդրադառնալ թեմային առընչվող հիմնական հարցերին, նշել գործնականում հանդիպող օրինակներ՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները:
  4. Յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար դասընթացի ծրագրով նախատեսված թեմաների դասավանդումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ Քննչական կոմիտեի իրավաբանական վարչությանը ներկայացնում է տեղեկատվություն դասավանդման արդյունքների վերաբերյալ (դասընթացավարի տվյալներ, զբաղեցրած պաշտոն, թեմայի անվանումը, ուսումնական հաստատության անվանումը):
  5. 2022-2023թթ. ուսումնական տարվա դասավանդման աշխատանքներն անհրաժեշտ է սկսել 2023 թվականի ապրիլի 15-ից, իսկ հետագա ուսումնական տարիներին՝ 1-ին կիսամյակի համար՝ սեպտեմբերի 15-ից, իսկ 2-րդ կիսամյակի համար՝ մարտի 1-ից:

 

 

Հավելված 2  

Հայաստանի  Հանրապետության 

քննչական կոմիտեի նախագահի

___. ___ .2023թ.

                                                                                                            թիվ     -Լ հրամանի

 

«ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՔՆՆԻՉԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն հավելվածով սահմանվում են «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացավարներին ներկայացվող պահանջները:
  2. Դասավանդում կարող է իրականացնել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ, ով ունի առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ:
  3. Դասընթացավարներին ընտրելիս նախապատվությունը տրվում է .
  • գիտական աստիճան (կոչում) ունեցող աշխատակիցներին,
  • մանկավարժական աշխատանքի ստաժ ունեցող աշխատակիցներին,
  • առավել կայուն ձևավորված բանավոր խոսք և լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող աշխատակիցներին:
  1. Դասավանդման ներկայանալիս դաընթացավարները պետք է կրեն դասական հագուստ (տղամարդիկ՝ կոստյումով և փողկապով) կամ ծառայողական համազգեստ (կիտելով, իսկ ամռանը՝ ծառայողական համազգեստի վերնաշապիկով):