ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
26.10.18, 10:38

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ 2015 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 115-Լ հրամանում լրացումներ կատարելու մասին

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
Հրամանը՝

 

 

 

ք.Երևան, 26.10.2018թ. N 163-Լ




Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

 

Հրամայում եմ

 


1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 115-Լ հրամանի 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) hավելվածի 201.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկելու, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու, կասեցնելու, մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու կամ դատարանի պահանջով տրամադրելու դեպքերում ուղեկցական գրության երկրորդ օրինակը կցվում է կարգագրին:».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 201.2-րդ կետով.
«201.2. Ելքագրվող քրեական գործերը գրանցվում են քրեական գործերի գրանցման գրքում, որի վերջին՝ «այլ նշումներ» սյունակում նշվում է սուրհանդակի միջոցով ուղարկված փաստաթղթերի գրանցման գրքի՝ քրեական գործի գրանցման հերթական համարը:»:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների պետերին:      

                                                                                                                       

Հ. Գրիգորյան