ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
30.01.15, 13:49

Հրաման՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցվելու և կադրերի ռեզերվից հանվելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ  ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ  հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ  հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով`    


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝



1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2.Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի վրա:

 

 

 

 Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ

«30» 01 հունվարի 2015 թ.   
 

     

   ք. Երևան

Հավելված

                                                                                                                 Հաստատված  է  Հայաստանի Հանրապետության

                                                                                                                  քննչական կոմիտեի նախագահի «30» 01. 2015 թ.

                                                                                                                  թիվ  70 Լ   հրամանով

 

Կ Ա Ր Գ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ  ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

 

1.Սույն կարգով սահմանվում են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածի  1-ին մասում  նշված անձանց կադրերի ռեզերվում  (այսուհետ` Կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը երեք տարին է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

3.Կադրերի ռեզերվում գրանցված  պետական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում   են օրենքով սահմանված կարգով:

4. Կադրերի ռեզերվում գրանցվում են`

1) Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կամ 9-րդ կետով նախատեսված հիմքերով պետական ծառայության պաշտոնից ազատված անձինք. 

2) Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք.

3 ) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված բաց մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված և պետական ծառայության պաշտոնի չնշանակված անձինք.

4) Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով  նախատեսված  ժամկետը լրանալու հիմքով պաշտոնից  ազատված  Հայաստանի Հանրապետության քննչական  կոմիտեի դեպարտամենտի  (այսուհետ՝ Դեպարտամենտ) ղեկավարը:

 5. Սույն կարգի 4-րդ կետում նշված հիմքերի աառկայության դեպքում Դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը, Դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում՝ կադրերի ռեզերվում գրանցվել ցանկացող անձի (անձանց) դիմումները՝ կադրերի ռեզերվում գրանցումը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված անձնական գործը և համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, Դեպարտամենտի ղեկավարը տալիս է հրաման Կադրերի ռեզերվում անձին գրանցելու մասին:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում լրացվում է գրանցման թերթիկ (Ձևը կցվում է): Գրանցման թերթիկը լրացվում է մեկ օրինակից, որը տրամադրվում է Կադրերի ռեզերվում գրանցված անձին, իսկ պատճենը` պահվում է  Դեպարտամենտի  անձնակազմի կառավարման վարչությունում

8. Կադրերի ռեզերվում գրանցված անձի  տվյալներն ընդգրկվում են այդ նպատակի համար նախատեսված գրանցման մատյանում:

9. Կադրերի ռեզերվից անձին  հանելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2)քաղաքական, հայեցողական, քաղաքացիական կամ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում  ընտրվելը  կամ  նշանակվելը.

3) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը.

4) Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

5 ) քաղաքացու  մահը.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

7) օրինական ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

8) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

9)դատական կարգով պետական կամ համայնքային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

10)Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, ինչը պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

11) կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.

12) 65 տարին լրանալը.

13) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.

14) Օրենքով սահմանված այլ հիմքերը:

10.Սույն կարգի 9-րդ կետով սահմանված հիմքերի ի հայտ գալուց հետո` հնգօրյա ժամկետում, Դեպարտամենտի ղեկավարը տալիս է հրաման անձին կադրերի ռեզերվից հանելու մասին, ինչի վերաբերյալ կատարվում է նշում սույն կարգի 8-րդ կետով նախատեսված գրանցման մատյանում: 

 

 

 

Ձև

 

                                                                                                   Պետական ծառայության կադրերի

                                                                                                  ռեզերվում գրանցելու և կադրերի

                                                                                        ռեզերվից հանելու կարգի

 

 

ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ N

 

(պետական  ծառայության կադրերի ռեզերվի)

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը ______________________________________

 

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _____________________________________ 

 

3. Անձնագիրը ____________________________________________________ 

(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)

 

4. Զբաղեցրած վերջին պետական ծառայության պաշտոնը ________________

 

_____________________________________________________________

 

_____________________________________________________________

(պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

 

5. Պետական ծառայության

դասային աստիճանը ______________________________________

 

6. Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը ___________________________________

 

7. Կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քննչական  կոմիտեի  դեպարտամենտի ղեկավարի հրամանը _____________________________________________

 

8. Կադրերի ռեզերվում գրանցման ժամանակահատվածը

 ___  ________________ թ-ից մինչև ___  ________________ թ.:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ

___________________

(ստորագրությունը)           

 

Կ.Տ.

 

_____  ________________ 20     թ.