ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
10.01.17, 13:58

Հրաման՝ ՔԿ նախագահի՝ 2015 թվականի հունիսի 30-ի թիվ 70 Լ հրամանում լրացուցիչ փոփոխություններ կատարելու մասին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄՒՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
Հրաման`

 

«09» 01 2017թ. ք. Երևան  ԹԻՎ 1 Լ 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ 70 Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 


 Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝   
  

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» թիվ 70 Լ հրամանի (այսուհետ՝ Հրաման) 1-ին կետով հաստատված Հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5. Սույն կարգի 4-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում Դեպարտամենտի անձնակազմի կառավաման վարչությունը, Դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում՝ կադրերի ռեզերվում գրանցվել ցանկացող անձի (անձանց) դիմումները՝ կադրերի ռեզերվում գրանցումը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին:»,

2) Հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո՝ Դեպարտամենտի ղեկավարը տալիս է հրաման անձին (անձանց) Կադրերի ռեզերվում գրանցելու մասին:»,

3) Հավելվածի 8-րդ կետից հանել «Կադրերի ռեզերվում գրանցելու մասին Կոմիտեի նախագահի որոշման հիման վրա» բառերը,

4) Հավելվածի 10-րդ կետի «Կոմիտեի նախագահը կայացնում է որոշում» բառերը փոխարինել «Դեպարտամենտի ղեկավարը տալիս է հրաման» բառերով,

1. Հրամանով հաստատված գրանցման թերթիկի «Ձև»-ում.

1) «նախագահի որոշումը» բառերը փոխարինել «դեպարտամենտի ղեկավարի հրամանը» բառերով,

2) «ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ» բառերը փոխարինել «ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ» բառերով:

1.1Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ստորաբաժանումների պետերին:

 

 Ա.Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ