Լրահոս
29.06.21, 07:03

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութեր, լուսանկարներ)

2021թ. հունիսի 29-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում Երևանի 34-ամյա բնակիչն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որից հետո վերջինս վրաանցման է ենթարկվել Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նույն օրը՝ ժամը 02:20-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել են դեպքի վարի և ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների զննություններ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել է դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը:

Նախաքննությունը շարունակվում է:

https://www.youtube.com/watch?v=nE0qNJao37U   (տեսանյութ)

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: