ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
24.09.18, 13:41

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին դատարան միջնորդություն հարուցելու վերաբերյալ դատախազին իրազեկելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
Հանձնարարականը՝


ք.Երևան, 24.09.2018թ., թիվ 152-Լ

 
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
մինչդատական վարույթ իրականացնող ծառայողներին



Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի  2017 թվականի հունիսի 13-ի ՍԴՈ-1373 որոշման իրավական պատճառաբանությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 





Հանձնարարում եմ՝



1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին դատարան միջնորդություն հարուցելիս այդ մասին իրազեկում ուղարկել դատախազին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի տարածքային բաժնի միջոցով «մայլբրի» էլեկտրոնային համակարգով կամ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստին:

2. Ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին սույն հանձնարարականի 1-ին մասով նախատեսված իրազեկումն ուղարկել համապատասխան  դատախազության  պաշտոնական էլեկտրոնային փոստին:

3. Սույն հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի տարածքային բաժինների պետերին:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի տարածքային բաժինների պետերին:

 

                                    

 Հ.Գրիգորյան