ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
02.08.18, 08:48

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ մինչև փորձագետի եզրակացությունն ստանալը քրեական գործով վարույթի կասեցումը բացառելու մասին

                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                   ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


                   Հանձնարարական՝

 

Նկատի ունենալով, որ մինչև փորձաքննություն կատարելը և փորձագետի եզրակացությունը ստանալը քրեական գործով վարույթը կասեցնելու պրակտիկան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 4–րդ մասի պահանջներին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

              Հանձնարարում եմ՝

 



1. Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողներին՝
1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով քրեական գործի վարույթը կասեցնելու հարցը քննարկել բացառապես փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո.
2) վերսկսել սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պահանջների խախտմամբ կասեցված քրեական գործերի վարույթը և կատարել նախաքննություն:

2. Սույն հանձնարարականի նկատմամբ հսկողությունը վերապահել մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին, իսկ վերահսկողությունը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետերին:

3. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների պետերին:

 

Հ. Գրիգորյան